ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԱՎ ԱԿԱՆԱՎՈՐ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՄԻՔԱՅԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

Օգոստոսի 24, 2016
Human Rights Defender Mikayel Danielyan Dies In Yerevan
Լուսանկարում՝ Միքայել Դանիելյան։ Լուսանկարը տրամադրվել է «Հելսինկյան Ասոցիացիա» ՀԿ-ի կողմից

Այսօր, 2016թ. – ի օգոստոսի 24 –ին, կյանքից հեռացավ ականավոր հայ իրավապաշտպան Միքայել (Միկա) Դանիելյանը։ 1997թ-ին Մ. Դանիելյանը հիմնադրեց «Հելսինկյան Ասոցիացիա» իրավապաշտպանական հասարակական կազմակերպությունը, որի աշխատանքին էլ նվիրեց իր ամբողջ ուժն ու եռանդը։ Միկայի եւ նրա կողմից հիմնադրված կազմակերպության գործունեությունն ամբողջությամբ ուղղված էր Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը եւ ժողովրդավարական արժեքների ձեւավորմանն ու կայացմանը։ Շատերիս համար Միկան ընդմիշտ կմնա որպես երկրում իրավապաշտպանության հիմնադիրներից եւ ջատագովներից մեկը։

«Խաղաղության երկխոսության» անձնակազմը իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում Միկայի ընտանիքի անդամներին, հարազատներին, բարեկամներին, ընկերներին եւ գործընկերներին։

«Խաղաղության երկխոսություն»
հասարակական կազմակերպություն