ԻՆՉՊԵ՞Ս ՁԵւԱՎՈՐԵԼ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՄԵԴԻԱ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Օգոստոսի 18, 2016
How to create effective media content

ԱՄՆ Հուբերտ Համֆրի Ծրագիր Շրջանավարտներին տրվող ամենամյա մրցանակային ծրագրով Լոռու մարզում կազմակերպվում է դասընթաց, որի նպատակն է աջակցել քաղաքացիական շարժումներին, լրագրողներին, ՀԿ-ներին եւ ակտիվիստիներին՝ տեղեկատվություն ստանալու եւ տարածելու ժամանակակից գործիքներին տիրապետելու հարցում:

Դասընթացը տեսական եւ գործնական տարրերից, ինչպես նաեւ քննարկումներից բաղկացած 5-օրյա ուսուցում է որի ընթացքում մասնակիցները կսովորեն եւ կաշխատեն ըստ ծրագրի, իսկ 6-րդ օրը կլինի առցանց քննարկում՝ պատրաստած աշխատանքների հիման վրա՝ wordpress.com պլատֆորմում: Սեպտեմբերին դասընթացի թեմաների հիման վրա կհրապարակվի առցանց ուղեցույց՝ հաշվի առնելով մասնակիցների հետագա կարիքները:

Դասընթացի ծրագիրը ենթադրում է, որ մասնակիցները պետք է ժամը 11.00 – 17.00 ներկա լինեն, կատարեն հանձնարարություններ անհատական կամ խմբային տարբերակներով: Դասընթացին կարելի է ներկայանալ սեփական սմարթֆոններով եւ համակարգիչներով: Այնուամենայնիվ, «Խաղաղության Երկխոսություն» ՀԿ-ն տրամադրում է երկու հզոր համակարգիչ եւ ինտերնետ, ինչը լիովին բավական է առաջադրանքներն իրականացնելու համար:

Դասընթացի ավարտին մասնակիցները կտիրապետեն առցանց գործիքների, տեղեկություն տարածելու եւ ստանալու ժամանակակից միջոցներին, խմբային քննարկումների արդյունքում կկազմեն իրենց նախընտրած թեմայի մեդիա արշավի ծրագիրը: Այն առանձին քննարկման եւ գնահատականի կարժանանա հրավիրված մասնագետի կողմից:

Դասընթացը կվարեն Լիտվայի ամենամեծ առցանց լրատվամիջոցի 15min.lt կայքի խմբագիր Էվալդաս Լաբանաուսկասը, Մեդիա Նախաձեռնությունների Կենտրոնի media.am կայնքի պրոդյուսեր Գեղամ Վարդանյանը եւ նախագծերի զարգացման պրոդյուսեր Արմեն Սարգսյանը:

Ծրագիրն իրականացվում է Միջազգային Կրթական Ինստիտուտի (IIE) աջակցությամբ:

Լոռու մարզում ծրագրի գործընկերը «Խաղաղության Երկխոսություն» ՀԿ-ն է:

Դասընթացի անցկացման վայրը՝ Վանաձոր, Մյասնիկյան 12, «Խաղաղության երկխոսություն» ՀԿ գրասենյակ:

Համակարգող՝ Արտաշես Սերգոյան, հեռ. 055 860 119 / 077 844 056

Մասնակիցների քանակը սահմանափակ է, խնդրում ենք նախապես գրանցվել:

Գրանցվելու համար զանգահարել 055 860 119 / 077 844 056