ՊԱՏԿԵՐԸ` © 2016, «ԱՐԵՆԱ. ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՒ ԱՐՎԵՍՏԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ»: ՀԵՂԻՆԱԿ՝ ՌՈՄԱՆ ԱԼԵԿՍԱՆԴՐՈՎ (ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ)
«ԱՐԵՆԱ. Խաղաղության և արվեստի ամառային դպրոցի» մասնակիցները կստանան փոքր դրամաշնորհներ՝ փոխանակման ծրագրեր իրականացնելու համար: Նրանց կողմից ներկայացված ամենախոստումնալից, որակյալ երկու նախաձեռնությունները, որոնք կհամապատասխեն ծրագրի նպատակներին, կֆինանսավորվեն:
Փոխանակման ծրագրերի հիմնական նպատակն է՝ օգնել ԱՐԵՆԱ-ի մասնակիցներին ուսումնասիրել և վերլուծել քաղաքական և սոցիալական զարգացումների փոխկապվածությունը տարբեր երկրներում, որպեսզի հետագայում Ռուսաստանում և Արևելյան գործընկերության երկրներում խաղաղասիրությամբ և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստների համար ստեղծվի հարթակ՝ համատեղ ռազմավարությունների մշակման համար:
Ծրագրերը միմյանցից սովորելու և միմյանց աջակցելու, նոր գիտելիքներ փոխանցելու և խաղաղասիրությամբ ու մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստների համար ավելի ուժեղ ցանց ստեղծելու եւս մի հնարավորություն են:
Փոխանակման ծրագրերի նպատակները․
- ԱՐԵՆԱ ծրագրի մասնակիցների միջև հարաբերությունների ամրապնդում,
- Միմյանցից սովորել և համագործակցել՝ ԱՐԵՆԱ-ում փոխադարձ աջակցության մեխանիզմներ ստեղծելու նպատակով,
- Հմտությունների փոխանակում և ծանոթություն միմյանց համատեքստին:
Առավելագույն բյուջեն՝ 1445 եվրո։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն 2016թ․ օգոստոսի 15֊ն է։
Ծրագրերի իրականացման վերջնաժամկետը հոկտեմբերի 15֊ը։
Ուշադրություն․ միայն «ԱՐԵՆԱ. Խաղաղության և արվեստի ամառային դպրոցի» մասնակիցներն իրավունք ունեն դիմելու փոխանակման ծրագրերի ֆինանսավորման համար:
Մանրամասների համար կարող եք դիմել «Խաղաղության երկխոսության» գրասենյակ՝ [email protected] էլ. հասցեով կամ զանգահարելով +37432221340 հեռախոսահամարով:
© 2016. «ԱՐԵՆԱ. Խաղաղության և արվեստի ամառային դպրոցն» իրականացվում է «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության «ԱՐԵՆԱ. համայնքային թատրոն և հանրային արվեստ» ծրագրի շրջանակներում:
Ծրագրի գերմանական գործընկերն է՝ «Օվեն» հկ-ն (OWEN – Mobile Akademie für Geschlechterdemokratie und Friedensförderung e.V.):
Ծրագրի գործընկերը Նիդեռլանդներում՝ PAX:
«ԱՐԵՆԱ. համայնքային թատրոն եւ հանրային արվեստ» ծրագիրն իրականացվում է Գերմանիայի դաշնության արտաքին մշակութային կապերի ինստիտուտի (ifa) “zivik” ծրագրի աջակցությամբ՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության միջոցներով:
Ամառային դպրոցի ընթացքում ստացված տեսանյութերն ստեղծվել են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի աջակցությամբ։