ԱՐՎԵՍՏԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՄԱԽՄԲԵԼ. ԱՐԵՆԱ` ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ

Հուլիսի 19, 2016
Տեսանյութ` © 2016, «ԱՐԵՆԱ. Խաղաղության և արվեստի ամառային դպրոց» Ֆիլմ:

Արդյո՞ք գեղարվեստական արտահայտչաձևերը կիրառելի են նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: 
 Deutsche Botschaft TiflisԲորժոմիում այս տարվա հուլիսի 7 – 16-ը կայացած «Ամառային դպրոց հանուն խաղաղոության և արվեստի» ծրագրի մասնակիցներն այս հարցին միանշանակ պատասխանեցին՝ այո: Ամառային դպրոցը եռամյա «ARENA. Հանրային թատրոն և հանրային արվեստ» նախագծի մասն է կազմում, որը նախաձեռնել է հայկական «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունն իր գերմանական գործընկեր OWEN e.V. կազմակերպության հետ, և որն աջակցություն է ստանում ԳԴՀ արտգործնախարարությունից՝ Արտասահմանյան կապերի ինստիտուտի (ifa) «zivik» ծրագրի միջոցով: Ամառային դպրոցի ավարտին Վրաստանից, Հայաստանից, Ադրբեջանից, Ուկրաինայից, Ռուսաստանից և Լիբանանից ժամանած մասնակիցները ներկայացրեցին թատերական, կոմիքսային և տեսանկարահանման սեմինարներում ձեռքբերած արդյունքները: Հանդիսատեսը, այդ թվում՝ Թբիլիսիում Գերմանիայի փոխդեսպան Մոնիկա Լենհարդը, տպավորված էր աշխատանքների արտահայտչականությամբ և հասարակական կարևորությամբ: 
Թբիլիսիում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանություն 

«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության եւ գերմանական գործընկեր OWEN-ի կողմից նախաձեռնված խաղաղության եւ արվեստի ամառային դպրոցում տարբեր երկրներից ժամանած մասնակիցները հուլիսի 7-16-ը փորձեցին պարզել, թե արվեստն ինչպես կարող է մարդկանց մոբիլիզացնել խաղաղության համար։ «ԱՐԵՆԱ. Խաղաղության և արվեստի ամառային դպրոցն» առաջին անգամ կազմակերպվեց այս տարի՝ Վրաստանի Բորժոմի քաղաքում։ Աշխարհի 9 երկրներ (ՌԴ, Նիդեռլանդներ, Հայաստան, Լիբանան, Ադրբեջան, Իտալիա, Ուկրաինա, Վրաստան, Գերմանիա) ներկայացնող մասնակիցների (ակտիվիստներ, անկախ արվեստագետներ և ստեղծագործողներ) եւ դասընթացավարների 47 հոգանոց խումբը ամառային դպրոցում աշխատեց երեք՝ թատրոնի, գրաֆիկական դիզայնի եւ տեսանկարահանման խմբերում։

«Շատ լավ հնարավորություն է, շատերի համար անգամ նման առաջին հնարավորությունն էր սա այլ երկրների, հակամարտությունների մասին ինչ-որ բան իմանալու, ստեղծված իրավիճակների, մարդկանց ցավի մասին…» – Կասեմ Իստանբուլի:

Ամառային դպրոցը կազմակերպվել էր 2015թ. մեկնարկած «ԱՐԵՆԱ. համայնքային թատրոն և հանրային արվեստ» եռամյա ծրագրի շրջանակներում։ ԱՐԵՆԱ-ն նպատակ ունի հզորացնել նախկին սովետական, Արեւելյան գործընկերության երկրների եւ ՌԴ-ի քաղաքացիական հասարակություններին, որպեսզի համատեղ աշխատելով նոր մեթոդոլոգիաներ եւ ստեղծագործական մոտեցումներ մշակվեն մարդու իրավունքների եւ խաղաղասիրության ոլորտում առավել արդյունավետ գործունեություն ծավալելու համար։ Այլ կերպ ասած՝ ԱՐԵՆԱ-ն տարածաշրջանային եւ համայնքային մակարդակներում խաղաղասիրության ազդեցությունը ուժեղացնելուն է միտված։

Ամառային դպրոցը հնարավորություն տվեց հակամարտություններից տուժած հասարակությունների ներկայացուցիչներին միասին ստեղծել գեղարվեստական աշխատանքներ, որոնք ուղղված են միլիտարիզացիայի, քարոզչության, անարդարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ ճնշումներին առնչվող խնդիրների դեմ, միտված՝ առավել ժողովրդավար հասարակությունների ձևավորմանը:

Առավել կարեւորը շատ մասնակիցների համար խաղաղասիրական բաղկացուցիչն էր ամառային դպրոցի, միմյանց հանդիպելու, գաղափարակից ընկերներ ձեռք բերելու հնարավորությունը. «Շատ լավ հնարավորություն է, շատերի համար անգամ նման առաջին հնարավորությունն էր սա այլ երկրների, հակամարտությունների մասին ինչ-որ բան իմանալու, ստեղծված իրավիճակների, մարդկանց ցավի մասին… Ամենակարեւորն այն է, նկատեցի, որ շատ հեշտ է շփվելը, պատեր չկան, ընտանիքի նման է, շատ հեշտ եւ ազատ էի զգում ինձ։ Անգամ առանց թարգմանության էինք իրար հասկանում, զգում միմյանց էմոցիաները», – դպրոցի վերաբերյալ իր տպավորություններն է կիսում Լիբանանի Տիր քաղաքի «Սինեմա ալ Համրա» թատրոնի ղեկավար Կասեմը։

Ամառային դպրոցի ընթացքում ստեղծված պաստառները, կարճ հոլովակները, ֆիլմերը կամ թատերական ներկայացումները, որպես գործիքներ հասանելի կլինեն մասնակիցների ներկայացրած համայնքներին` նշված խնդիրների վերաբերյալ հանրային քննարկումների կազմակերպման համար, ինչը հնարավորություն կտա հզորացնել և զարգացնել առաջնորդության կարողություններ, խրախուսել ու ակտիվացնել համայնքի անդամներին, որպեսզի նրանք դառնան ավելի ակտիվ և ներգրավված քաղաքացիներ:

Մասնակիցները լիահույս են, որ ամառային այս դպրոցի ընթացքում ձեռք բերած հմտություններն օգտագործելի եւ արդյունավետ կլինի իրենց ամենօրյա աշխատանքում. «Մեր կազմակերպած սեմինարները տիպիկ են, բոլորի նման։ Ցանկանում եմ, որ մարդկանց համար հետաքրքիր բան անենք, քանի որ հիմա 250 հոգի դիմում է մեր կազմակերպած միջոցառումներին մասնակցելու համար՝ առաջին սեմինարին 160-170 մարդ է ներկա լինում, վերջում մնում է երկու անգամ ավելի քիչ մարդ, իսկ ակտիվները, ովքեր մնում են՝ 10-15։ Կես տարվա համար դա քիչ է։ Երբ ուզում ենք հասկանալ, հարցնում ենք, թե ինչի՞՝ հիմնականում պատասխանում են, որ բազմազանություն, հետաքրքրություն չկա, սրտներին չի դիպել։ Այստեղ եկել եմ այն հույսով, որ թատրոնը նրանց կհետաքրքրի», – ասում է Սանկտ Պետերբուրգի մարդու իրավունքների բաց դպրոցի իրավապաշտպանական կրթության պատասխանատու Ալյոնա Ֆուրսովան։

Ամառային դպրոցից հետո ծրագրի հաջորդ քայլը կլինի մասնակիցների միջև փորձի փոխանակման ծրագրեր (երբ մի երկիրը ներկայացնող խումբը ծրագիր է կազմում ԱՐԵՆԱ-ի մասնակից մեկ այլ երկրում իրականացնելու համար) կազմելը, իսկ ամենախոստումնալից, որակյալ երկու ծրագրերը, որոնք կհամապատասխեն ծրագրի նպատակներին, կֆինանսավորվեն: Այս փուլում մասնակիցներին հնարավորություն կտրվի սովորել միմյանցից և աջակցել միմյանց, փոխանցել նոր գիտելիքներ և ավելի ամուր կապեր հաստատել համախոհ դերակատարների հետ:

Հոդվածում տեղադրված են ամառային դպրոցի շրջանակներում պատրաստված տեսանյութերը եւ գրաֆիկական աշխատանքները։

Dana Kaveli

Դանա Կավելի (Ուկրաինա), «Ես կգտնեմ հայրիկիս»։ (pdf, ռուսերեն)

Roman Aleksandrov

Ռոման Ալեքսանդրով (Ռուսաստանի Դաշնություն), «Աչոչն ու Մաչոչը» (pdf, ռուսերեն)

Nikita Afanasiev

Նիկիտա Աֆանասև (Ռուսաստանի Դաշնություն), «Չոտքե՛լ» (pdf, ռուսերեն)

rostom_comic

Ռոստոմ Զարանդիա (Վրաստան), «Գույնզգույն աղմուկ» (pdf, ռուսերեն)

andrey_comic

Անդրեյ Լազարենկո (Ռուսաստանի Դաշնություն), «Իմ պատմությունը՝ ոչ իմ մասին» (pdf, ռուսերեն)

Մանրամասների համար կարող եք դիմել «Խաղաղության երկխոսության» գրասենյակ՝ [email protected] էլ. հասցեով կամ զանգահարելով +37432221340 հեռախոսահամարով:


© 2016. «ԱՐԵՆԱ. Խաղաղության և արվեստի ամառային դպրոցն» իրականացվում է «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության «ԱՐԵՆԱ. համայնքային թատրոն և հանրային արվեստ» ծրագրի շրջանակներում:

owen

Ծրագրի գերմանական գործընկերն է՝ «Օվեն» հկ-ն (OWEN – Mobile Akademie für Geschlechterdemokratie und Friedensförderung e.V.):

 

paxԾրագրի գործընկերը Նիդեռլանդներում՝ PAX:

 

02255

«ԱՐԵՆԱ. համայնքային թատրոն եւ հանրային արվեստ» ծրագիրն իրականացվում է Գերմանիայի դաշնության արտաքին մշակութային կապերի ինստիտուտի (ifa) “zivik” ծրագրի աջակցությամբ՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության միջոցներով:

aus

big_1373965186_8198017Ամառային դպրոցի ընթացքում ստացված տեսանյութերն ստեղծվել են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի աջակցությամբ։