ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հուլիսի 19, 2016
A riot police officer installs barbed wire as others block the street towards the Presidential Residence to prevent a march of anti-government protesters, supporters of the armed group who have been holed inside a police station, in Yerevan, Armenia, Saturday, July 30, 2016. Armed members of an opposition group barricaded inside a police station in Armenia's capital shot an officer dead on Saturday, police said. (Hrant Khachatryan/PAN Photo via AP)

Հուլիսի 17-ին ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո վերջին երեք օրերի ընթացքում աննախադեպ հաճախացել են ոստիկանության կողմից քաղաքացիների, ակտիվիստների ձերբակալությունների, բերման ենթարկելու, մարդկանց ազատ տեղաշարժմանը խոչընդոտելու դեպքերը։

«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը

  • Կոչ է անում անհապաղ դադարեցնել ոստիկանության կողմից քաղաքացիների ապօրինի ձերբակալությունները, բաժիններ բերման ենթարկելը, ծեծի ենթարկելը, մարդու իրավունքների նկատմամբ ցանկացած ոտնձգությունները, գտնել եւ պատժել կամայականություններում մեղավորներին։
  • Կոչ ենք անում ուժային կառույցներին՝ բացառել զենքի գործադրումը, գործել իրավաչափ, հանգուցալուծել ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման շուրջ ստեղծված իրավիճակը՝ բացառապես խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով:
  • Կոչ ենք անում ՀՀ ոստիկանության բարեփոխումներին ուղղված ծրագրեր իրականացնող միջազգային կառույցներին՝ ոստիկանության գործողությունների մոնիթորինգ իրականացնել եւ համապատասխան գնահատական տալ նրանց ոչ իրավաչափ գործողություններին։

«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպություն