Հուլիսի 17-ին ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո վերջին երեք օրերի ընթացքում աննախադեպ հաճախացել են ոստիկանության կողմից քաղաքացիների, ակտիվիստների ձերբակալությունների, բերման ենթարկելու, մարդկանց ազատ տեղաշարժմանը խոչընդոտելու դեպքերը։
«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը
- Կոչ է անում անհապաղ դադարեցնել ոստիկանության կողմից քաղաքացիների ապօրինի ձերբակալությունները, բաժիններ բերման ենթարկելը, ծեծի ենթարկելը, մարդու իրավունքների նկատմամբ ցանկացած ոտնձգությունները, գտնել եւ պատժել կամայականություններում մեղավորներին։
- Կոչ ենք անում ուժային կառույցներին՝ բացառել զենքի գործադրումը, գործել իրավաչափ, հանգուցալուծել ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման շուրջ ստեղծված իրավիճակը՝ բացառապես խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով:
- Կոչ ենք անում ՀՀ ոստիկանության բարեփոխումներին ուղղված ծրագրեր իրականացնող միջազգային կառույցներին՝ ոստիկանության գործողությունների մոնիթորինգ իրականացնել եւ համապատասխան գնահատական տալ նրանց ոչ իրավաչափ գործողություններին։
«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպություն