ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ «ԽԿԳ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏ

Մարտի 21, 2016
Photo: © 2016, Peace Dialogue, Armine Zakaryan, “Women’s Peace Agency” Group Discussion Workshop in Yerevan.

«Խաղաղասեր կանանց գործակալություն» ծրագրի շրջանակներում  2015 թ.-ին «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը փոքր դրամաշնորհներ էր տրամադրել՝ աջակցելու համար ծրագրի մասնակիցների տեղական նախաձեռնությունները։ Ելնելով ծրագրի մեթոդաբանությունից՝ մասնակիցների բոլոր նախաձեռնություններն այս կան այն կերպ առնչվում էին պատմության և հիշողությունների հետ աշխատանքին և նպատակ էին հետապնդում Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում հասարակության տարբեր շերտերի մոտ ձևավորել պատմության նկատմամբ քննադատական մոտեցումներ և պատկերացում տալ այն մասին, թե ինչպես միևնույն պատմական իրադարձության մասին կարող են լինել տարբեր ընկալումներ։ Նախքան դրամաշնորհային ծրագրերին դիմելը, մասնակիցները ներգրավված են եղել ֆիննական CMI կազմակերպության կողմից կազմակերպված «Հիշելով անցյալը՝ կառուցում ենք ապագան» տարածաշրջանային դասընթացին։ Դասընթացի ժամանակ, գերմանական OWEN կազմակերպության մասնագետների աջակցությամբ, Հայաստանից, Ադրբեջանից և Լեռնային Ղարաբաղից ժամանած մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու, այսպես կոչված, «բանավոր պատմության» և հիշողությունների վերհանման ուղղությամբ աշխատանքների մեթոդներին։ Հայտարարված դրամաշնորհների շրջանակներում իրականացված ծրագրերում «Խաղաղության երկխոսությունը» խրախուսում էր մասնակիցներին կիրառել դասընթացի ժամանակ ձեռք բերած գիտելիքներն ու մշակած մոտեցումները։

"Pieces" photo

«Հատվածներ» ֆիլմը պատրաստվել է երեւանյան «ԴԵ կոլեկտիվ» ստեղծագործական խմբի կողմից և պատմում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության և պատերազմական տարիների մասին՝ պատերազմի միջով անցած կանանց շուրթերով։

2016թ.-ի մարտի 17-ին «Խաղաղասեր կանանց գործակալություն» ծրագրի շրջանակներում «Խաղաղության երկխոսությունն» իրականացրեց աշխատանքային քննարկում, որին ներկա էին դրամաշնորհի շրջանակներում ծրագրեր իրականացրած մասնակիցները Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից։ Աշխատանքային քննարկման նպատակն էր միմյանց ներկայացնել իրականացրած ծրագրերն ու դրանց արդյունքները, ինչպես նաև՝ փորձել վերլուծել, թե որքանո՞վ էին «Հիշելով անցյալը՝ կառուցում ենք ապագան» դասընթացի ընթացքում ձեռք բերված մեթոդները կիրառելի և արդյունավետ եղել մասնակիցների նախաձեռնություններում։

gegham«Հիշողություններ  անցյալի և հույսեր ապագայի մասին» ֆիլմը պատրաստվել է Լեռնային Ղարաբաղից Սվետա Ջհանգիրյանի ծրագրի շրջանակներում։ Ֆիլմը պատմում է ԼՂ֊ում խաղաղասիրական շարժման ակունքների, քաղաքացիական հասարակության կողմից նախաձեռնված, խաղաղությանն ուղղված առաջին գործողությունների և դրանց դրդապատճառների մասին։

Ընդհանուր առմամբ, «Խաղաղության երկխոսությունը» ֆինանսական աջակցություն էր ցուցաբերել հինգ նախագծերի իրականացմանը։ Ծրագրերից երկուսում հիմնականում ներգրավված են եղել երիտասարդ մասնակիցներ․դրանք  միտված էին հուշարձանների՝ որպես խմբային հիշողությունների բաղադրիչի և սերունդներին ուղղված այն հաղորդագրությունների վերլուծությանը, որոնք իրենց մեջ կրում են այդ հուշարձանները։ Իրականացված ծրագրերից երեքն էլ ուղղված էին պատմության որոշակի հատվածների,  օրինակ՝ Լեռնային Ղարաբաղի պատերազմի միջով անցած կանանց և պատերազմից հետո ծնված երիտասարդների հիշողությունների վերհանմանն ու փաստագրմանը։

stepanakert«Մեր հուշերով կտաքացնենք ձեր հոգիները» ծրագրի շրջանակներում Ստեփանակերտից երիտասարդ նկարիչների աշխատանքները պատմում են նրանց ամենավառ հուշերի մասին։
«Առաջին շրջիկ կրկեսը Ստեպանակերտում», ստեղծագործության հեղինակ՝ Ռոբերտ Կարապետյան, 13 տարեկան։

Աշխատանքային քննարկման մասնակիցները միմյանց ներկայացրեցին ծրագրերի իրականացման ընթացքում ծագած բարդություններն ու խնդիրները, խոսեցին մեթոդաբանության ուժեղ և թույլ կողմերի մասին, ինչպես նաև՝ առաջարկություններ արեցին «Խաղաղասեր կանանց գործակալություն» ծրագրի հետագա զարգացման ուղղությամբ։

Հոդվածին կից կարող եք ծանոթանալ դրամաշնորհի շրջանակներում իրականացված ծրագրերից մի քանիսի արդյունքում պատրաստված տեսանյութերին եւ նկարներին։

cmiԽաղաղասեր կանանց գործակալություն» ծրագիրն իրականացվում է ֆիննական «Ճգնաժամերի կառավարման նախաձեռնություն» (CMI) կազմակերպության աջակցությամբ: