Ստորեւ ձեզ ենք ներկայացնում «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության երկրորդ տարվա գործունեության մասին պատմող զեկույցը: Մեզ համար հաճելի է այն, որ մեր գոյության առաջին իսկ տարում մենք շատ ձեռքբերումների ենք հասել խաղաղասիրության բնագավառում: «Խաղաղության երկխոսության» անձնակազմն իր ողջ կարողություններն է ներդնում կազմակերպության, առավելագույն ազդեցություն ունենալուն միտված, ռազմավարական նպատակներն իրականացնելու գործում: Հուսով ենք, որ զեկույցը կարդալիս դուք եւս կհամոզվեք, որ «Խաղաղության երկխոսության», այսպես կոչված, «փոփոխությունների տեսությունն» առավել միտված է արդյունքների եւ ազդեցության, այլ ոչ թե կենտրոնացած ինքնանպատակ գործողությունների վրա: «Խաղաղության երկխոսության» անձնակազմի գործունեությունն անմիջականորեն կապվում է կրթական գործընթացի հետ: Ընդ որում, մենք ոչ միայն մյուսներին շարունակ կրթելու, սովորեցնելու առաքելություն ենք վերապահում մեզ, այլ նաեւ, այդ կրթական գործընթացին զուգընթաց, ինքներս էլ սովորում, ինքնակրթվում ենք՝ շարունակ փորձելով տարաբնույթ հարցեր տալ ինքներս մեզ. «Ինչո՞ւ ենք մենք դա անում: Ի՞նչ ենք ուզում փոխել դրանով: Ի՞նչ է փոխվել, եւ ի՞նչ է փոխվելու»:
Տարեկան զեկույց 2010 (PDF 1.35 Mb)