
© 2025. ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄԸ՝ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ
2025 թ. մարտի 30-ի «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության խորհրդի որոշմամբ կազմակերպությունը նախատեսում է անցկացնել 2025 թվականի բյուջեի ամբողջական ֆինանսական անկախ աուդիտ։
«Խաղաղության երկխոսությունը» հրավիրում է աուդիտորական ընկերություններին ներկայացնելու գնառաջարկ՝ կազմակերպության 2025 թվականի բյուջեի ֆինանսական պատկերի աուդիտ իրականացնելու համար։
Աուդիտի նպատակն է՝
✅ Ստուգել և գնահատել կազմակերպության 2025 թվականի ֆինանսական հաշվետվության համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրության և կազմակերպության դոնորների պահանջներին։
✅ Համոզվել, որ հաշվետվություններում ամբողջությամբ արտացոլված են բյուջեի յուրաքանչյուր տողի ֆինանսական ցուցանիշները և պատշաճ ներկայացված են փոխարժեքային շահույթները/կորուստները։
✅ Տրամադրել բացատրական նշումներ՝ ներառյալ կազմակերպության ֆինանսական կառավարման և հաշվապահական մոդելների վերաբերյալ։
✅ Ստուգել հարկային օրենսդրությանը հետևելու փաստը՝ մասնավորապես եկամտահարկի և սոցիալական վճարների մասով։
✅ Հաստատել, որ ֆինանսական տարվա ավարտին չծախսված միջոցների մնացորդը ճիշտ է արտացոլված հաշվապահական և բանկային տվյալներում։
Աուդիտորական հաշվետվությունը պետք է ներառի․
✅ Անկախ աուդիտորի եզրակացություն՝ կազմված ISA 800/805 միջազգային ստանդարտներին համապատասխան։
✅ Հստակ ձևակերպված եզրակացություն՝ հայերեն և անգլերեն լեզուներով։
✅ Կառավարման խորհրդին ուղղված զեկույց, որը կներառի աուդիտի ընթացքում հայտնաբերված բոլոր խնդիրների և թույլ կողմերի նկարագրությունը, ինչպես նաև դրանց վերացման վերաբերյալ առաջարկություններ։ Առաջարկությունները պետք է ներկայացվեն առաջնահերթության և ռիսկերի դասակարգմամբ։
Աուդիտորական ընկերությունները կարող են իրենց գնառաջարկները (ներառյալ աշխատանքների նկարագիրը, ժամկետները և արժեքը) ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected], մինչև 2025 թ. օգոստոսի 31-ը:
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ նույն էլեկտրոնային հասցեով։