ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Նոյեմբերի 14, 2024
© 2024. ԼՈՒՍԱՆԿԱՐԸ` ԿՈՆՐԱԴ ԱԴԵՆԱՈՒԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Էդգար Խաչատրյան“2020-ից 2023 թվականների ընթացքում Հայաստանի շուրջ տեղի ունեցած զարգացումները խարխլեցին Հայաստանի հասարակության վստահությունը Ռուսաստանի նկատմամբ։ Չնայած նրան, որ Հայաստանի բնակչության 58%-ը նախընտրում է ԵՄ անդամակցությունը, ԵՄ-Հայաստան հարաբերությունները դեռևս խոցելի են ռուսական ազդեցության նկատմամբ։ Քաղաքացիական հասարակությունը կարևոր դեր է խաղում պետական քաղաքականության մոնիտորինգի, առաջարկությունների ներկայացման և պետական հաստատությունների հետ համագործակցության գործում։ Հիմնարար բարեփոխումների շրջանակներում անհրաժեշտ է իրականացնել դատական համակարգի մաքրազտում՝ Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու և ռուսական միջամտության միջոցով կարևոր հաստատությունների զավթումը կանխելու նպատակով.” – Էդգար Խաչատրյան, Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի (ԱլԳ ՔՀՖ) Հայաստանի պլատֆորմի համակարգող:

2024 թվականի նոյեմբերի 12-ին «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի նախագահ Էդգար Խաչատրյանը մասնակցեց Բրյուսելու կայացած «Հայաստանը ուշադրության կենտրոնում» երկխոսության նախապատրաստմանը և իրականացմանը՝ որպես Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի (ԱլԳ ՔՀՖ) Հայաստանի պլատֆորմի համակարգող։

Միջոցառմանը ներգրավված էին Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, պետական պաշտոնյաներ, ԵՄ դիվանագետներ, ինչպես նաև վերլուծական կենտրոններ՝ քննարկելու Հայաստանի մարտահրավերներն ու հնարավորությունները Արևելյան գործընկերության շրջանակներում։

Հանդիպման ընթացքում ԵՄ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը նշեց ԵՄ-Հայաստան հարաբերություններում նշանակալի հանգուցային իրադարձությունները, իսկ Դորոտա Դլուչի-Սուլիգան՝ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունից, ընդգծեց համագործակցային բարեփոխումների կարևորությունը։

Էդգար Խաչատրյանը կարևորեց քաղաքացիական հասարակության դերը Հայաստանում մարդու իրավունքների և անվտանգության ոլորտի բարեփոխումները առաջ մղելու, կառավարության քաղաքականության մոնիտորինգի և ինստիտուցիոնալ անցումներին աջակցելու գործում։ Նա ընդգծեց Մոլդովայի և Ուկրաինայի բարեփոխումների փորձից դասեր քաղելու կարևորությունը՝ Հայաստանի ժողովրդավարական գործընթացները ամրապնդելու նպատակով։

Միջազգային հարաբերությունների ասոցիացիայից Պավել Հավլիչեկը և Եվրահանձնաժողովից Դեյվիդ Քալենը անդրադարձան տարածաշրջանային անվտանգության դինամիկային և Հայաստանի դիմակայունությանը և ինտեգրմանը աջակցելու ԵՄ ջանքերին։


Europabüro der Konrad-Adenauer-Stiftung Europabüro der Konrad-Adenauer-Stiftung Europabüro der Konrad-Adenauer-Stiftung


Միջոցառումը կազմակերպվել էր Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի կողմից և իրականացվել Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի «2030-ին՝ 30» խորագիրը կրող միջոցառումների շարքի շրջանակներում։

Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմ Europabüro der Konrad-Adenauer-Stiftung