«ԳԼՈՒԽԿՈՏՐՈՒԿ» ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ

Հունիսի 03, 2024
«ԳԼՈՒԽԿՈՏՐՈՒԿ» ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ
© 2024. ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄԸ՝ FREEPIK

🧩 Պատրա՞ստ ես բացահայտել քո ներուժը, ուսումնասիրել ստեղծագործական ոլորտը և կատարել ինքնաբացահայտման ուղղությամբ առաջին քայլերդ:

«Գլուխկոտրուկ» ամառային դպրոցն առաջարկում է միանալ 5-օրյա ճանապարհորդությանը, որի ընթացքում հնարավորություն կունենաս.
🧠 Զարգացնել քո ստեղծագործական և վերլուծական միտքը,
🧠Ստանալ նոր գիտելիքներ կոնֆլիկտների կարգավորման վերաբերյալ,
🎭Բացահայտել թատրոնը նորովի,
📢Ձեռք բերել հաղորդակցության, ինքնաարտահայտման հմտություններ,
👫Ամառն անց կացնել նոր ընկերական միջավայրում,
🌞Տանել քեզ հետ ջերմ հիշողություններ:

Մեր ամառային դպրոցը ողջունում է 14-19 տարեկան երիտասարդներին Շիրակի, Տավուշի և Լոռվա մարզերից: Արցախցի երիտասարդներիի մասնակցությունը մեծապես խրախուսվում է:

Մասնակիցները դասընթացի ավարտին կստանան հավաստագիր։

Մասնակցությունն ԱՆՎՃԱՐ է: ❗❗❗

Բոլոր դիմորդներից կընտրվեն 10 մասնակից:🤗

🕓Ե՞րբ՝ հուլիսի 29-օգոստոսի 3, 2024թ.

📍Որտե՞ղ՝ ք. Գյումրի

🏠🚎Կեցության և ճանապարհային ծախսերը հոգում է կազմակերպող կողմը։

Դիմելու վերջնաժամկետը` հունիսի 30:

☎️ Հարցերի համար կարող ես կապ հաստատել մեզ հետ ` +37493334195 (WhatsApp) հեռախոսահամարով կամ նամակ ուղարկելով Ռիմա Գալստյանի ֆեյսբուքյան էջին (rima.galstyan3)

✅️Գրանցման համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով` Հայտի Ձև


owen

Ծրագրի գերմանական գործընկերն է՝ «Օվեն» հկ-ն (OWEN – Mobile Akademie für Geschlechterdemokratie und Friedensförderung e.V.):

 

02255

«CONTACT 3.0» ծրագիրն իրականացվում է Գերմանիայի դաշնության արտաքին մշակութային կապերի ինստիտուտի (ifa) “zivik” ծրագրի աջակցությամբ՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության միջոցներով:

aus