«ՄԵՐ ՁԱՅՆԸ» ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈԴՔԱՍՏ

Ապրիլի 14, 2024
© 2024. ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝ «ՄԵՐ ՁԱՅՆԸ» ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈԴՔԱՍՏ

Dana

Դանա Սարդարյան` նախաձեռնության հեղինակ:

Գիտակցելով հայ երիտասարդության կարծիքի և կարիքների հանդեպ ուշադրության պակասը հայաստանյան քաղաքական ասպարեզում՝ «CONTACT 3.0» ծրագրի շրջանակներում իրականացվող «Մեր ձայնը» փոդքասթը միտված է ծառայել որպես միջոց երիտասարդների համար՝ քաղաքական և սոցիալական հարցերի շուրջ բովանդակալից քննարկումների մեջ ներգրավվելու։ Այստեղ երիտասարդները հնարավորություն ունեն հայտնել իրենց տեսակետները՝ առանց որևէ մասնագիտական պատրաստվածության։ Մենք այստեղ լսում ենք երիտասարդների ձայնը։


Թողարկում 1. Ինչո՞ւ են երիտասարդները խուսափում քաղաքականությունից

«ՄԵՐ ՁԱՅՆԸ» ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈԴՔԱՍՏ

Այսօրվա հաղորդմանը խոսում ենք երիտասարդների ներգրավվածության մասին քաղաքականության ոլորտում։ Այն մասին, թե ի՞նչ փոփոխություններ են ուզում երիտասարդները, ինչու՞ նրանք հետաքրքրված չեն և խուսափում են քաղաքականությունից, և կարելի՞ է արդյոք լուծել այդ խնդիրը։ YouTube


Թողարկում 2. Հայու գեն․ Ո՞վ է հայը, ի՞նչ է հայրենիքն ու հայրենասիրությունը

«ՄԵՐ ՁԱՅՆԸ» ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈԴՔԱՍՏ

Ո՞վ է հայը։ Հայ լինել նշանակու՞մ է լինել առաքելական եկեղեցու անդամ, թե՞ նա, ով հպարտությամբ է խոսում որ հայ է, ո՞րն է ինքնության բաղադրիչը և արդյոք գենետիկ կապ ունենալը հերի՞ք է հայ լինելու համար։ Հենց այս կարևոր ու առանցքային հարցերի շուրջ են զրուցել Դոնարա Սարդարյանը և հյուրեր Անի Չիլինգարյանն ու Հովհաննես Բաբայանը։ YouTube


Թողարկում 3. Օրհնվի՞ էն սհաթը, երբ ռսի ոտքը մտավ հայոց աշխարհ

«ՄԵՐ ՁԱՅՆԸ» ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈԴՔԱՍՏ

Ռուսաստանը մեր թշնամին է թե՞ բարեկամը, ի՞նչ են կարծում երիտասարդները հայ-ռուսական հարաբերությունների մասին, արդյո՞ք ռուսը մեր փրկիչ ն է, խելամի՞տ է ընդունել ռուսներին ինչպես թշնամի։ Հենց այս կարևոր ու առանցքային հարցերի շուրջ են զրուցել Դոնարա Սարդարյանը և հյուրեր Մերի Բարեղամյանը և Ռաֆայել Հայրյանը։ YouTube


Թողարկում 4. Կանանց իրավունքները, խտրականությունը, քաղաքականության մեջ ներգրավվածությունը

«ՄԵՐ ՁԱՅՆԸ» ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈԴՔԱՍՏ

Ինչու՞ են աղջիկներին քաղաքականության մեջ անլուրջ վերաբերվում։ Խտրականությու՞ն է երբ կանայք չեն ծառայում բանակ ում։ Արդյո՞ք կանայք ուժեղ են։ Ինչու՞ են նրանք թողնում իրենց մասնագիտությունը կամ հետ ընկնում լավագույն մասնագետ դառնալու ճանապարհին։
Հենց վերոնշյալ հարցերն են այսօրվա հաղորդման հիմնասյունը։ YouTube


Թողարկում 5. Հայկական իրականության խոցելի խմբերը

«ՄԵՐ ՁԱՅՆԸ» ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈԴՔԱՍՏ

Այս թողարկմանը խոսում ենք հայկական իրականության խոցելի խմբերի մասին։ Ինչու՞ են մեծամասնությունների որոշումների դերը ավելի մեծ ազդեցություն թողնում, արդյո՞ք նրանք ճիշտ են։ Պետությունը կզարգանա՞ երբ փոքրամասնությունը իր ազդեցությունն ու ներգրավվածությունը ունենա մեծամասնության որոշումներում։ Ինչպե՞ս է որոշվում պետության բարգավաճությունը։ ՀՀ֊ն սոցիալական պետությու՞ն է։ Ինչու՞ են մեր հարկերը ծառայում այլ նպատակների։ Վերոնշյալ հարցերն են այսօրվա հաղորդման հիմնասյունը։ YouTube


Թողարկում 6. Սփյուռքի ուժը, հայության մեջ տարբերություններ դնելն ու Հայաստանում օտարություն զգալը

«ՄԵՐ ՁԱՅՆԸ» ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈԴՔԱՍՏ

Թողարկման մեջ խոսում ենք հայկական սփյուռքի և դրա ուժի, մեզ կապող գործոնների, Հայաստանում օտարության զգացում ունենալու մասին։ Ինչու՞ են հայերի մեջ բաժանումներ անում հենց հայերը, ինչպե՞ս է մշակութային տարբերություններն ազդում միավորման վրա, սփյուռքի ստեղծումը ճակատագի՞ր է, ո՞րն է մեր միասնական նպատակը։
Հենց վերոնշյալ հարցերն են այսօրվա հաղորդման հիմնասյունը։ YouTube


Թողարկում 7. Կենսակերպի փոփոխությունը հանուն բնության, «Մաքուրը» և մեկ պլաստիկի ազդեցությունը

Այս թողարկմանը խոսում ենք «Մաքուր» ՀԿ-ի և նրա գործունեության, #բնապահպանության և յուրաքանչյուր պլաստիկի ազդեցության մասին։ Բարի դիտում։ YouTube


owen

Ծրագրի գերմանական գործընկերն է՝ «Օվեն» հկ-ն (OWEN – Mobile Akademie für Geschlechterdemokratie und Friedensförderung e.V.):

02255

«CONTACT 3.0» ծրագիրն իրականացվում է Գերմանիայի դաշնության արտաքին մշակութային կապերի ինստիտուտի (ifa) “zivik” ծրագրի աջակցությամբ՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության միջոցներով:

aus