ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ 1-ԻՆ ՏԱՐԵԴԱՐՁԸ. ՆՊԱՍՏԵԼՈՎ ՄԱՐԴՈՒ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ Եւ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆԸ

Մարտի 17, 2024
Հայաստանում Եվրոպական միության առաքելության 1-ին տարեդարձը. նպաստելով մարդու անվտանգությանը և վստահության ամրապնդմանը
© 2024. ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄԸ՝ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ

2024թ. մարտի 14-ին Երևանում հրավիրվեց կլոր սեղան քննարկում, որին ներկա էին Հայաստանում Եվրոպական միության առաքելության (ՀԵՄԱ) ղեկավար դոկտոր Մարկուս Ռիտերը, նրա թիմը և Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության Հայաստանի ազգային պլատֆորմի (ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ) ներկայացուցիչները։ Այս հանդիպումը նախաձեռնել էր «Խաղաղության երկխոսություն» ՀԿ նախագահ և ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ-ի ազգային համակարգող Էդգար Խաչատրյանը՝ Հայաստանում Եվրոպական միության առաքելության թիմի աջակցությամբ:

© 2024. PHOTO: EUMA
© 2024. ԼՈՒՍԱՆԿԱՐԸ` ՀԵՄԱ

Դոկտոր Ռիտերը համակողմանիորեն ներկայացրեց ՀԵՄԱ-ի մանդատը՝ հատուկ ուշադրություն դարձնելով Առաքելության հանձնառությանը` դիտարկելու և զեկուցելու Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմում տիրող իրավիճակի վերաբերյալ:

Առաքելության աշխատանքները մեկնարկել են 2023թ. փետրվարի 20-ին Հայաստանի Հանրապետության հրավերով, որի գլխամասը տեղակայվել է Եղեգնաձորում, և Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով գործարկվել են օպերատիվ վեց կենտրոններ՝ համալրված Երևանում գործող տեղեկատվության ու կապի գրասենյակով:

Առաքելության նպատակների առանցքում են սահմանային միջադեպերի նվազեցումը, սահմանամերձ շրջաններում տեղի բնակչության մարդու անվտանգությանը նպաստելը և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և վստահության ամրապնդման համար նպաստավոր միջավայրի ստեղծումը:

Դոկտոր Ռիտերն ընդգծել է Առաքելության առանցքային դերը Հայաստանում հակամարտություններից տուժած տարածքներում մարդու անվտանգության խթանման գործում և դրա ավելի մեծ ձգտումը՝ նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ձևավորմանը: Առաքելության ղեկավարի կողմից ընդգծվել է այս աշխատանքներում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներգրավման առանցքային կարևորությունը:

© 2024. PHOTO BY EUMA
© 2024. ԼՈՒՍԱՆԿԱՐԸ` ՀԵՄԱ

Քննարկումն ավարտվել է հարցուպատասխանով, որն առաջին հերթին անդրադարձել է տեղական համայնքների բազմաշերտ կարիքներին և մտահոգություններին, տիրող անվտանգային միջավայրին և սահմանային հատուկ մարտահրավերներին: ՀԵՄԱ-ի պատվիրակությունը վերահաստատել է քաղաքացիական հասարակության դերակատարների հետ կայուն համագործակցության իր հանձնառությունը, հրավիրել ներկաներին մասնակցելու Առաքելության հետ կապված հետագա հասարակական նախաձեռնություններին և մեծ հետաքրքրություն հայտնել ՀԵՄԱ-ի գործառնական նպատակներին համապատասխանող գործողություններին մասնակցելու հարցում:


eap-csf-logo

Այս միջոցառումը ԵՄ Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի, Հայաստանում ԵՄ առաքելության և «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի համատեղ նախաձեռնությունն էր՝ «Sigrid Rausing» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:

EUMA_LOGOPeace Dialogue logo Black and WhiteSigrid Rausing Trust