ԲԱՐԴ ՀԱՄԱՏԵՔՍՏԵՐՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԽԱՂԱՂԱՇԻՆԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ

Մարտի 11, 2024
ԲԱՐԴ ՀԱՄԱՏԵՔՍՏԵՐՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԽԱՂԱՂԱՇԻՆԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ
© 2024. ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ԱՂԲՅՈՒՐ` ISTOCKPHOTO

Այն վայրերում, որտեղ լարվածությունը և հակամարտությունների սրման վտանգը մշտապես առկա է, խաղաղության կառուցմանն ուղղված նախաձեռնությունների կենսականությունն անհերքելի է: Հատկապես երիտասարդ սերնդի համար խաղաղասիրական ոլորտում ներգարվվելը և՛ կարևոր, և՛ միաժամանակ բարդ գործ է: Նրանց նախաձեռնություններում անհրաժեշտ է պահպանել բարդ հավասարակշռությունը՝ վնաս չհասցնելու, իրենց համատեքստին համահունչ գործելու և խաղաղության կոչերը լռեցնող հասարակական ճնշումները հաղթահարելու միջև: Ահա այս ամենը «Խաղաղության երկխոսություն» հկ-ի կողմից «Կոնտակտ 3.0» ծրագրի շրջանակներում կազմակերպված միջոցառման գլխավոր թեման էր, որի նպատակն էր հասցեագրել այս մարտահրավերներին և փնտրել հնարավոր լուծումներ: Հանդիպումը, որը կրում էր «Տեղական խաղաղասիրական նախաձեռնությունների մշակման արդյունավետ մեթոդաբանության ծանոթացում», անվանումը, տեղի ունեցավ 2024 թվականի մարտի 2-3-ին և ուղղված էր երիտասարդ մասնակիցների՝ խաղաղաշինության, դրա մարտահրավերների և ազդեցիկ տեղական նախաձեռնությունների ստեղծման ռազմավարությունների վերաբերյալ ընկալումների խորացմանը:

Միջոցառման առաջին օրը նվիրված էր խաղաշինության հիմունքների ներածությանը: Մասնակից տասը երիտասարդները ծանոթացան ՄԱԿ-ի 2250 «Երիտասարդություն, խաղաղություն և անվտանգություն» բանաձևին, որը նպատակաուղղված է երիտասարդների ներգրավվածությանը, պաշտպանությանը և համագործակցությանը: Մասնակիցները նաև ծանոթացան հակամարտությունների վերլուծության տարբեր գործիքների և մեթոդների, որով ծրագրի թիմը ձգտում էր հաղորդել նրանց գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են խաղաղաշինության գործընթացներում հանդիպող մարտահրավերները արդյունավետորեն լուծելու համար: Այս միջոցառումը խրախուսեց նրանց կիսվել առօրյայում հանդիպող խաղաղության խոչընդոտների մասին ունեցած իրենց մտքերով, ինչն առաջ քաշեց ընդհանուր կարծրատիպերի և մարտահրավերների վերաբերյալ քննարկումներ:

Հանդիպման երկրորդ օրը անցում կատարվեց դեպի համագործակցային և ստեղծագործական մոտեցումների: Մասնակիցները մտագրոհի միջոցով առանձնացրին գաղափարներ հետագա նախաձեռնությունների համար, որոնք կխթանեն քննադատական մտածողությունը, կընդլայնեն քաղաքական մասնակցությունը և կհզորացնեն երիտասարդներին նորարարական մոտեցումների միջոցով: «Կոնտակտ 3.0» ծրագրային թիմն այնտեղ էր՝ առաջնորդելու նրանց ծրագրի նպատակները սահմանելու, թիրախային լսարանի բացահայտման և հնարավոր ռիսկերի գնահատման ճանապարհին: Արդյունքում երիտասարդ մասնակիցները մշակեցին այս ռիսկերը մեղմելու ռազմավարություններ՝ որոնցից կբխեն նաև իրենց նախաձեռնությունները:

Այս միջոցառումը ընդգծեց երիտասարդների կողմից իրականացվող խաղաղասիրական նախաձեռնություններին խոհուն կերպով նախապատրաստվելու և դրանց աջակցելու կարևորությունը՝ խթանելով խաղաղաշինության, ռազմավարական պլանավորման և փոխադարձ զորեղացման առավել խորը ըմբռնումը:


Միջոցառումն իրականացվել է «Կոնտակտ 3.0» ծրագրի շրջանակներում:
owenԾրագրի գերմանական գործընկերն է՝ «Օվեն» հկ-ն (OWEN – Mobile Akademie für Geschlechterdemokratie und Friedensförderung e.V.):

 

02255
«Կոնտակտ 3.0» ծրագիրն իրականացվում է Գերմանիայի դաշնության արտաքին մշակութային կապերի ինստիտուտի (ifa) “zivik” ծրագրի աջակցությամբ՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության միջոցներով:

aus