© 2024. ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ԱՂԲՅՈՒՐ` ISTOCKPHOTO
2024 թ.-ի հունվարի 8-ին ՀՀ Արդարադատության նախարարությունը հայտարարել էր մրցույթ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագրի համակարգող խորհրդում հասարակական կազմակերպություններ ներգրավելու նպատակով: Դիմումների և փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում «Խաղաղության երկխոսությունը» նախարարության որոշմամբ ընդգրկվել է 2023-2025թթ. Գործողությունների ծրագրի Համակարգող խորհրդի կազմում:
Ընտրված մյուս վեց կազմակերպություններն են.
- Եվրասիա համագործակցության հիմնադրամը
- Կանանց ռեսուրսային կենտրոնը
- Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը
- Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը
- Իրավաբանների հայկական ասոցիացիան
- «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը
Հարկ է նշել, որ կազմակերպությունը ներգրավված էր նաև նախորդ` ՄԻՊ ազգային ռազմավարությունից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագրի համակարգող խորհրդի կազմում: