«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ ՆԱԽԱԳԱՀԸ` ԱՐԵւԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՔՀՖ-Ի ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԼԱՏՖՈՐՄԻ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ

Հունվարի 26, 2024
«Խաղաղության երկխոսություն» հկ նախագահը` Արևելյան գործընկերության ՔՀՖ-ի Հայաստանի ազգային պլատֆորմի նոր համակարգող

© 2024. ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄԸ՝ EVN REPORT


Էդգար Խաչատրյան2023 թվականի դեկտեմբերի 20-ին «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության նախագահ Էդգար Խաչատրյանն Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի շրջանակներում ընտրվել է Հայաստանի ազգային պլատֆորմի նոր համակարգող։ ԱլԳ ՔՀՖ ազգային պլատֆորմներն առանցքային դերակատարում ունեն ԱլԳ երկրներից յուրաքանչյուրում Արևելյան գործընկերության քաղաքականության նպատակների առաջխաղացման գործում: Դրանք ստեղծվել են գործընկեր երկրներում բարեփոխումների գործընթացում քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավվածությունն ապահովելու նպատակով: Այս ազգային պլատֆորմներն ակտիվորեն մասնակցություն են ցուցաբերում իրենց երկրներում անցկացվող քաղաքական երկխոսություններին:

Ազգային պլատֆորմները գործում են 2011 թվականից ի վեր ԱլԳ բոլոր վեց երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Բելառուսում, Մոլդովայում և Ուկրաինայում: Նրանք կանոնավոր հանդիպումներ և տարեկան համաժողովներ են անցկացնում՝ գնահատելու իրենց դերն ու գործունեությունը և ծրագրելու հետագա քայլերը: Ազգային համակարգողների հիմնական գործառույթն է Ֆորումի ներսում համակարգել երկրի պատվիրակության անդամների գործունեությունը, ինչպես նաև ներկայացնել Ազգային պլատֆորմը ԱլԳ ՔՀՖ-ի կառավարման խորհուրդ հանդիսացող ղեկավար կոմիտեում: