© 2023. ԼՈՒՍԱՆԿԱՐԸ` AKOPPO: ԱՂԲՅՈՒՐԸ` ISTOCK
ԵՄ-ի աջակցության ներքո գործող «EU4PEACE: Փուլ 2» ծրագրի հովանավորությամբ՝ «Խաղաղության երկխոսություն» հկ-ն ձևավորեց հետազոտական խումբ՝ ներգրավելով անհատների Հայաստանի տարբեր մարզերից։ Նրանց առաքելությունն է վերհանել և ուսումնասիրել այն մարտահրավերները, որոնք խոչընդոտում են Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղության հաստատմանը։ Հետազոտական աշխատանքները կտարվեն քաղաքային և գյուղական, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին գտնվող բնակավայրերում։
Օգոստոսի 19-20-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպությունն իրականացրեց ուսուցողական միջոցառում հետազոտական խմբին անհրաժեշտ մեթոդաբանությամբ և գործիքակազմով զինելու և հետագա քայլերի համար գործողությունների պլան մշակելու նպատակով։ Այս ջանքերն ամբողջությամբ ուղղված են հակամարտությունից տուժած հասարակությունների տարրական կարիքները բացահայտելուն, այդ թվում այն կարիքները, որոնք ձևավորում են անհատի աշխարհայացքը՝ անվտանգություն, բարեկեցություն, ազատություն և ինքնություն։
«Խաղաղության երկխոսություն» հկ-ն նախատեսում է կազմակերպել Հայաստանի ամբողջ տարածքում 6 ֆոկուս-խմբային քննարկումներ, ինչպես նաև իրականացնել հարցազրույցներ մոտ 350 անձանց շրջանում։ Այս մոտեցման հիմնական նպատակն է լիովին հասկանալ մարդկանց ընկալումներն այն սպառնալիքների վերաբերյալ, որոնք խոչընդոտում են Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև և արժանապատիվ խաղաղության հասնելուն։ Այս գործընթացի միջոցով կամզակերպությունը նախատեսում է բացահայտել այն հրատապ կարիքները, որոնք անհապաղ ուշադրություն են պահանջում՝ ի վերջո նպաստելով խաղաղության ավելի ընդգրկուն և հեռատեսական պայմանագրի կնքմանը։
Հետազոտության արդյունքում ստացած տեղեկությունները էական ներդրում կունենան անաչառ և համապարփակ առաջարկությունների ձևավորման հարցում՝ անդրադառնալով հակամարտությունից տուժած անձանց բազմակողմանի մտահոգություններին։ Դեռ ավելին, կիրառելով ուսումնասիրության արդյունքները՝ «Խաղաղություն երկխոսություն» հկ-ն մտադիր է երկխոսության պատշաճ հարթակներ ստեղծել հակամարտությունից տուժած կողմերը ներկայացնող խմբերի միջև։
Միջոցառումն իրականացվել է «Խաղաղության երկխոսություն» հկ-ի «EU4PEACE: Փուլ 2» ծրագրի շրջանակում: Այն կազմակերպվել է «Հաշտեցման Ռեսուրսներ» հկ-ի հետ սերտ համագործագծությամբ` Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։