ՀՀ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՆԵՐԳՐԱՎՎԱԾՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ ․ ՓՈՒԼ 5

Օգոստոսի 28, 2023
ՀՀ պաշտպանական ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության գործում քաղաքացիական հասարակության ներգրավվածության բարձրացումը ․ Փուլ 5
© 2023. ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄԸ՝ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ

«Խաղաղության երկխոսություն» հկ-ն իր գործունեությամբ նվիրված է ՀՀ պաշտպանական ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության պետական քաղաքականության ձևավորման և իրականացման գործընթացում քաղաքացիական հասարակության դերի բարձրացման գաղափարին: Այս նախաձեռնությամբ կազմակերպությունը նպատակ ունի կատարել դրական փոփոխություններ՝ սահմանելով ոլորտի նկատմամբ քաղաքացիական հասարակության կայուն վերահսկողություն։ Գործունեության նպատակն է վերահսկել պաշտպանական կառույցների կողմից իրականացվող Մարդու իրավունքների 2023-2025թթ. գործողությունների ծրագրի իրականացումը և առաջադրել հետազոտությունների վրա հիմնված առաջարկներ, որոնք կբարձրացնեն խորհրդարանի, պետական մարմինների և համապատասխան տեղական և միջազգային շահագրգիռ կողմերի արդյունավետությունը։

Ծրագիրը կգործի 12 ամիս շարունակ՝ 29,079.00 դոլար բյուջեի սահմաններում։


BSTԾրագիրն իրականացվում է German Marshall հիմնադրամի ներքո գործող տարածաշրջանային համագործակցության Black Sea Trust ծրագրի ֆինանսավորմամբ: