© 2023. ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄԸ՝ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ
Ռազմագերիները հայրենադարձվելուց հետո, օրենսդրական կարգավորումների բացերի և անհստակության հետևանքով, բախվում են բազմաթիվ խնդիրների, այդ թվում՝ պատշաճ բժշկական օգնություն, փոխհատուցում ստանալու, ինչպես նաև կրկին զինվորական ծառայության վերադառնալու հետ կապված։
Խոշտանգումների և այլ դաժան վերաբերմունքի պատճառով և հետևանքով ռազմագերիները ձեռք են բերում ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական տարբեր տրավմաներ և վնասվածքներ։ Դրանք թողնում են ծանր հետևանքներ, որոնցից ապաքինումը հնարավոր է միայն երկարաժամկետ և հետևողական բուժում ստանալուց հետո: Գերությունից հետո նրանց կյանքի որակը խիստ դեգրադացված է, իսկ մահացությունը՝ ավելի բարձր:
Սույն զեկույցում ներկայացված են միջազգային իրավական ակտերը, որոնցով անհրաժեշտ է ղեկավարվել նախկին ռազմագերիների վերաբերյալ իրավակարգավորումներ սահմանելիս, ինչպես նաև նրանց իրավունքներն ապահովելու համար օրենքները կիրառելիս: Ուսումնասիրվել է նախկին ռազմագերիների իրավունքների պաշտպանության մեխանիզմների և դրանց կիրառման վերաբերյալ միջազգային փորձը։
Առաձին անդրադարձ է կատարվել այն հարցին, թե ովքեր կարող են համարվել նախկին ռազմագերի, վերլուծությամբ նշվել է ռազմական գործողությունների մասնակիցների շրջանակը: Քննարկվել են նախկին ռազմագերիների առողջության պահպանման և այլ իրավունքներ:
Ներկայացվել է նաև նախկին ռազմագերիներին առնչվող գործերի քննության վիճակը:
Յուրաքանչյուր թեմայի վերաբերյալ կատարված վերլուծության արդյունքում վեր են հանվել խնդիրներն ու ներկայացվել առաջարկություններ։
Ամբողջական զեկույցը կարող եք ներբեռնել այստեղ` ՆԱԽԿԻՆ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ (PDF,702 Kb)
Զեկույցը հրապարակվել է «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության «Պաշտպանական ոլորտում մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված պետական քաղաքականության մշակման և իրականացման գործում քաղաքացիական հասարակության մասնակցության խթանում» նախագծի շրջանակներում: Նախագիծն իրականացվում է «Ժողովրդավարության աջակցության եվրոպական հիմնադրամի» (EED) կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակներում:
Զեկույցի հիմքում ընկած ուսումնասիրություններն իրականացվել են Sigrid Rausing Trust հիմնադրամի կողմից տրամադրվող դրամաշնորհի միջոցներով: