«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ». ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ, 2021-2022ԹԹ.

Ապրիլի 25, 2023
«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ». ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ, 2021-2022ԹԹ.
© 2023. ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄԸ` «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ

«Խաղաղության երկխոսությունը» ձեր ուշադրությանն է ներկայացնում կազմակերպության`  2021-2022 թվականների տարեկան հաշվետվությունը:

Անցած երկու տարիները նշանավորվեցին աշխարհաքաղաքական կտրուկ զարգացումներով, որոնք մարտահրավեր նետեցին համաշխարհային հանրության հանձնառությանը խաղաղության, անվտանգության և մարդու իրավունքների պաշտպանության գործում: Ուկրաինայում ընթացող հակամարտությունը, Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածության սրումը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև աճող լարվածությունը ևս մեկ անգամ հաստատեցին շատերի կողմից հայտնի «ուժն է ծնում իրավունք» հասկացությունը: Այս մոտեցումը, անշուշտ, լեգիտիմացնում է բացահայտ բռնությունը և «ուժեղի (ճնշողի) իրավունքը»` միաժամանակ կասկածի տակ առնելով հակամարտությունների խաղաղ կարգավորման հնարավորությունները։

Այդուհանդերձ, «Խաղաղության երկխոսությունը» դեռևս հավատացած է, որ հնարավոր է ստեղծել խաղաղ և ժողովրդավար հասարակություն: Ուստի, կազմակերպությունը չի դադարում հավատարիմ մնալ մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդման առաքելությանը` խթանելով հակամարտություններից տուժած և հետհակամարտող հասարակություններում տեղական և միջազգային մակարդակով բազմաշերտ երկխոսության հաստատմանը, ինչպես նաև կերտելով ժողովրդավարություն և ժողովրդավարական կառույցներ: 

Այս զեկույցում ներկայացնում ենք մեր ձեռքբերումները, մարտահրավերները և առաջընթացը՝ անդրադարձ կատարելով մեր ծրագրերի և նախաձեռնությունների ազդեցությանը այն համայնքների վրա, որտեղ դրանք իրականացվում են: Տարեկան զեկուցում ընդգծված է, թե ինչպես ենք կատարել մեր աշխատանքը` ի նպաստ քաղաքացիական հասարակության դերակատարների հզորացմանը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության, թափանցիկության և հաշվետվողականության խթանմանը, գենդերային հավասարության և կանանց իրավունքների առաջխաղացմանը, ինչպես նաև տարաբնույթ քաղաքացիական նախաձեռնությունների աջակցմանը։

Մեծապես երախտապարտ ենք ձեզ արդարության ու օրենքի ուժի գերակայմամբ խաղաղ հասարակություններ կառուցելու գործում մեր հանդեպ ցուցաբերած վստահության և աջակցության համար: 

Հաշվետվության ամբողջական տեքստին կարող եք ծանոթանալ անցնելով հետեւալ հղումով՝ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ». ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ, 2021-2022ԹԹ.  (PDF, 4 Mb)

 

 

 


Զեկույցը պատրաստվել է Sigrid Rausing Trust-ի ֆինանսական աջակցությամբ: