Այն ինչ տեղի ունեցավ 44-օրյա պատերազմին, ընդամենը հետևանքներ էին քառօրյա պատերազմի և այն ժամանակ չլուծված խնդիրների

Ապրիլի 20, 2023
© 2023. Աղբյուրը` Առաջին Լրատվական

Ժիրայր Ոսկանյանի հարցազրույցը «Խաղաղության երկխոսություն» հկ ղեկավար Էդգար Խաչատրյանի հետ: 

 

Առաջին Lրատվականի հարթակում  Էդգար Խաչատրյանը խոսեց ՀՀ ԶՈՒ բարեփոխումների մասին, շեշտելով, որ բանակում բարեփոխումների գործընթացներից մեկը աշխարհաքաղաքական կողմնորոշումն է: 

 

Է. Խաչատրյանը բարձրացրեց մի շարք հարցեր, որոնց առաջին հերթին պետք է անդրադառնա իշխանությունը.

 

«Ինչպիսի՞ երկիր ենք ուզում ունենալ ապագայում»:



Հատկանշական է ժողովրդավար երկրում ձևակերպած տեսլական ունենալը, որպեսզի հասկանալի լինի, թե ինչպիսի զինված ուժեր ենք ուզում, հակառակ դեպքում միշտ հարց է առաջանալու`

 

«Ինչպիսի՞ գործողություններ են իրականացնում իշխանությունները կանխելու համար բանակում հետագա կործանարար քայլերը»:

 

Անդրադառնալով «Խաղաղության երկխոսություն» հկ-ի գործունեությանը, Խաչատրյանը նշեց, որ խաղաղության ճանապարհը բարդ է և փշոտ.

 

«Մեզ համար առաջնային է գործողություններով առաջ շարժվելը, ինչն է` պետության դերակատարների հետ հաղորդակցության ճանապարհով խաղաղ լուծումների հանգելը»: