ՓՈՐՁՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ-ՈՒՄ

Մարտի 01, 2023
ՓՈՐՁՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ-ՈՒՄ
© 2023. ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ԱՂԲՅՈՒՐ` picjumbo.com

«Խաղաղության երկխոսությունը» համագործակցության է  հրավիրում փորձնակի (Intern)։

  • Աշխատավայրը` ք. Վանաձոր, «Խաղաղության երկխոսություն» հկ, փ․ Մյասնիկյան 12/40
  • Դիմելու վերջնաժամկետը` 2023 թ.-ի մարտի 10
  • Սկիզբը` 2023 թ.-ի մարտի 15
  • Աշխատանքային ժամերը` համաձայնեցման ենթակա
  • Տևողությունը՝ 3 ամիս (հետագայում աշխատանքի առաջարկի հնարավորությամբ)
  • Տեսակը՝ վարձատրվող

Հաստիքի նկարագրություն

Գրասենյակի առօրյա և ծրագրային ադմինիստրատիվ աշխատանքների իրականացում։

Աշխատանքային պարտականություններ

Աջակցել ծրագրերի համակարգողներին հետևյալ գործողություններն իրականացնելիս.

  • տեղական և արտագնա միջոցառումների կազմակերպում,
  • փաստաթղթերի թարգմանություն և արխիվացում,
  • անհրաժեշտության դեպքում այլ ծրագրային գործողությունների իրականացում։

Անհրաժեշտ որակավորում

  • անգլերենի և հայերենի գերազանց իմացություն
  • գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ
  • քննադատական մտածողություն
  • թիմային աշխատանքի կարողություն
  • աշխատանքի մանրամասներին ուշադրություն դարձնելու ունակություն

«Խաղաղության երկխոսությունը» առանձնապես կարևորում է հետևյալ հատկանիշները․

  • հարգանք մարդու իրավունքների, բազմազանության, տարբեր մշակույթների և կրոնների նկատմամբ,
  • սովորելու մեծ ցանկություն,
  • պատասխանատվության բարձր զգացում,
  • նոր միջավայրին և փոփոխություններին հարմարվելու պատրաստակամություն։

Դիմելու ընթացակարգ

Ցանկացողները կարող են մինչև ս.թ. մարտի 10-ը ուղարկել ինքնակենսագրական և մոտիվացիոն նամակ [email protected] էլ.հասցեին՝ վերնագրում (subject line) պարտադիր նշելով հաստիքի անվանումը՝ «Փորձնակ»։

Տեղեկացնում ենք, որ ԽԵ-ն կապ կհաստատի միայն հարցազրույցի փուլ անցած մասնակիցների հետ։


«Խաղաղության երկխոսությունը» ոչ կրոնական, ոչ քաղաքական, իրավապաշտպան, խաղաղասիրական հասարակական կազմակերպություն է: Հիմնադրվել է 2009թ.-ին Հայաստանում:
Կազմակերպությունը միավորում է Արևելյան գործընկերության երկներում, Ռուսաստանի Դաշնությունում և Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող փորձառու իրավապաշտպաններին ու խաղաղության կառուցման ուղղությամբ գործունեություն ծավալող ակտիվիստներին՝ մարդու իրավունքների պաշտպանության և հակամարտությունների խաղաղ կարգավորման նպատակով։

Ավելին՝  Մեր մասին բաժնում։