ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԾՐԱԳՐԻ ՕԳՆԱԿԱՆԻ ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԻ ՀԱՄԱՐ

Փետրվարի 28, 2023
Հայտարարություն ծրագրի օգնականի թափուր աշխատատեղի համար
© 2023. ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄԸ ՍՏԵՂԾՎԱԾ Է FOTOR-Ի ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ

«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը աշխատանքի է հրավիրում ծրագրի օգնականի։

  • Աշխատավայրը` ք. Վանաձոր, «Խաղաղության երկխոսություն» հկ, փ․ Մյասնիկյան 12/40
  • Հաստիքի անվանումը` ծրագրի օգնական
  • Դիմելու վերջնաժամկետը` 2023 թ.-ի մարտի 10
  • Աշխատանքի սկիզբը` 2023 թ.-ի մարտի 15 (1 ամիս փորձաշրջանով)
  • Աշխատավարձը` պայմանագրային
  • Աշխատանքային ժամերը` համաձայնեցման ենթակա
  • Աշխատանքի տևողությունը` 1 տարի (երկարաձգման հնարավորությամբ)

Հաստիքի նկարագրություն

Կազմակերպության ծրագրային թիմի կողմից իրականացվող կազմակերպչական, ֆինանսական և բովանդակային աշխատանքներին աջակցություն, ծրագրերի տեսանելիության ապահովում:

Աշխատանքային պարտականություններ

Աջակցել ծրագրերի համակարգողներին հետևյալ գործողություններն իրականացնելիս.

  • ծրագրային հաշվետվության կազմում (այդ թվում` ֆինանսական),
  • ծրագրային փաստաթղթերի էլեկտրոնային և թղթային տարբերակների արխիվացում,
  • տեղական և արտագնա միջոցառումների կազմակերպում,
  • հաղորդակցության ապահովում,
  • թարգմանությունների իրականացում (հայերեն <> անգլերեն),
  • կազմակերպության կայքէջի նյութերի նախապատրաստում:

Անհրաժեշտ որակավորում

  • անգլերենի և հայերենի գերազանց իմացություն (ռուսերենի իմացությունը ևս ցանկալի է)
  • հետազոտական և վերլուծական հմտություններ
  • քննադատական մտածողություն
  • թիմային աշխատանքի կարողություն
  • գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ
  • նախաձեռնողականություն
  • աշխատանքի մանրամասներին ուշադրություն դարձնելու ունակություն

«Խաղաղության երկխոսությունը» առանձնապես կարևորում է հետևյալ հատկանիշները․

  • հարգանք մարդու իրավունքների, բազմազանության, տարբեր մշակույթների և կրոնների նկատմամբ,
  • սովորելու մեծ ցանկություն,
  • պատասխանատվության բարձր զգացում,
  • նոր միջավայրին և փոփոխություններին հարմարվելու պատրաստակամություն։

Դիմելու ընթացակարգ

Ցանկացողները կարող են մինչև ս.թ. մարտի 10-ը ուղարկել ինքնակենսագրական և մոտիվացիոն նամակ [email protected] էլ.հասցեին՝ վերնագրում (subject line) պարտադիր նշելով հաստիքի անվանումը՝ «Ծրագրի օգնական»։

Տեղեկացնում ենք, որ ԽԵ-ն կապ կհաստատի միայն հարցազրույցի փուլ անցած մասնակիցների հետ։


«Խաղաղության երկխոսությունը» ոչ կրոնական, ոչ քաղաքական, իրավապաշտպան, խաղաղասիրական հասարակական կազմակերպություն է: Հիմնադրվել է 2009թ.-ին Հայաստանում:
Կազմակերպությունը միավորում է Արևելյան գործընկերության երկներում, Ռուսաստանի Դաշնությունում և Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող փորձառու իրավապաշտպաններին ու խաղաղության կառուցման ուղղությամբ գործունեություն ծավալող ակտիվիստներին՝ մարդու իրավունքների պաշտպանության և հակամարտությունների խաղաղ կարգավորման նպատակով։

Ավելին՝  Մեր մասին բաժնում։