«ՈւԹ ՊԱՐԶ ԳՈՐԾԻՔ ԲԱՐԴ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԼՈՒԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ». ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿ

Փետրվարի 11, 2023
«ՈՒԹ ՊԱՐԶ ԳՈՐԾԻՔ ԲԱՐԴ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԼՈՒԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ» ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿ
© 2023. ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄԸ` «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Ութ պարզ գործիք բարդ հակամարտությունները վերլուծելու համար» մեթոդաբանական ձեռնարկը: Այն մշակվել է «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության կողմից՝ «Հակամարտությունների կարգավորման այլընտրանքային մեխանիզմներ» դասընթացների շարքի ժամանակ օգտագործված մեթոդաբանության հիման վրա: Դասընթացների շարքը տեղի ունեցավ 2022 թվականի հոկտեմբերի 13-ից նոյեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում։ Նպատակ ուներ Հայաստանի հյուսիսային մարզերը ներկայացնող երիտասարդների շրջանում ձևավորել հակամարտությունների հետ աշխատանքի վերաբերյալ կառուցողական մոտեցում, զարգացնել հակամարտությունների կարգավորմանն ուղղված նրանց կարողություններն ու հմտությունները, նաև առօրյայում հանդիպող կոնֆլիկտների իրատեսական և ռացիոնալ լուծումներ գտնելու համար գործիքակազմով օժտել:

Ծրագրի համար հատուկ հրավիրված հեղինակ Գնել Հակոբյանի կողմից մշակված կարճ պատմվածքները ներկայացվում էին մասնակիցներին առանց վերջաբանի՝ վերջիններիս մոտ քննադատական մտածողությունը զարգացնելու, ինչպես նաև պատմությունների արդյունքում քննարկվող եզրակացությունների հիման վրա լուծումներ առաջարկելու նպատակով, ստիպում նրանց զուգահեռներ անցկացնել ներկայացված դրվագների և առօրյայում տեղի ունեցող իրադարձությունների միջև:

Ծրագրի դասընթացավար Հայկ Թորոյանը մասնակիցներին ներկայացրեց մի շարք գործիքներ, որոնք երիտասարդներին կընձեռեին ներկայացված կոնֆլիկտների խորքային վերլուծության հնարավորություն։ Առաջարկվեց մտածել, թե ովքեր են կոնֆլիկտներում ներգրավված կողմերը, նրանց միջև եղած հարաբերությունները, որոնք են կոնֆլիկտի զարգացման փուլերը և յուրաքանչյուր փուլում հակամարտության դինամիկայի վրա ազդեցության հնարավորությունները: Սա ոչ ամբողջական ցանկն է այն հարցերի, որոնք քննարկում էին երիտասարդները դասընթացների ընթացքում:

Նախաձեռնությունը շարունակական դարձնելու նպատակով «Խաղաղության երկխոսությունը» որոշեց մշակել սույն ձեռնարկը, որն ամփոփում է դասընթացի ընթացքում քննարկված պատմությունների և տրամադրված գործիքակազմերի վերլուծության վրա հիմնված մեթոդաբանությունը: Ակնկալվում է, որ թեմայով հետաքրքրված և կոնֆլիկտաբանության մեջ իրենց առաջին քայլերն անող երիտասարդները կարող են ինքնուրույն օգտագործել այն իրենց հասակակիցների շրջանում նմանատիպ դասընթացներ կազմակերպելու և իրականացնելու համար: Այս նպատակին հասնելու համար կազմակերպությունը հնարավորություն է ընձեռում երիտասարդ կոնֆլիկտաբաններին նաև մասնակցել հատուկ դասընթացավարների համար նախատեսված դասընթացների, որոնք կիրականացվեն սույն ձեռնարկում ներկայացված մեթոդաբանության համաձայն և հնարավորություն կտան առավել մանրամասն ուսումնասիրել դրա կիրառման առանձնահատկությունները:

Այսպիսով` սիրով հրավիրում ենք երիտասարդ կոնֆլիկտաբաններին մասնակցելու «Խաղաղության երկխոսության» կողմից իրականացվող, դասընթացավարների համար նախատեսված այդ դասընթացներին, որոնց ավարտին նրանք կարող են ստանալ ոչ միայն ավարտական հավաստագրեր, այլև փոքրիկ դրամական աջակցություն՝ իրենց նախընտրած խմբերում այս մեթոդաբանության կիրառմամբ դասընթացների շարք իրականացնելու համար:

Ամբողջական հրապարակումը կարող եք ներբեռներ ստորև նշված հղումով` Ութ պարզ գործիք բարդ հակամարտությունները վերլուծելու համար  (Pdf, 1 Mb)


UNDP_Logo

Ձեռնարկում ներկայացվող մեթոդաբանությունը մշակվել է Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (UNDP) ֆինանսական աջակցությամբ իրականացված «Հակամարտությունների կարգավորման այլընտրանքային մեխանիզմներ» դասընթացների շարքի անցկացման նպատակով:

 

sigrid-rausing-trust_logoՁեռնարկը հրատարակվել է «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության կողմից՝ The Sigrid Rausing Trust հիմնադրամի տրամադրած դրամաշնորհի շրջանակներում: