ԽԱՂԱՂԱՍԻՐՈՒԹՅՈՒ՞՛Ն։ ՀԱՅ և ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԽԱՂԱՂԱՐԱՐՆԵՐԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

Օգոստոսի 19, 2022
Խաղաղասիրությու՞՛ն
© 2022. ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄԸ` «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ

Հայ և ադրբեջանցի խաղաղարարների հեռանկարները«Խաղաղությունը նախևառաջ ընկալում եմ որպես պատերազմի բացակայություն, ու դա պայմանավորված է այն համատեքստով, միջավայրով, որտեղ՝ ապրում եմ։ Բայց նաև խաղաղությունը ներքին խաղաղությունն է, երբ մարդն իրեն անընդհատ ահաբեկված չի զգում, այլև պաշտպանված է զգում թե՛ անվտանգության ու թե՛ օրենքի տեսանկյունից։ Այդ ամեն ինչն է ինձ համար խաղաղությունը…»։

27-ամյա խաղաղարար-ակտիվիստ Հայաստանից

«…Այլ ազգերի ներկայացուցիչների նկատմամբ ատելության բացակայություն, միմյանց նկատմամբ տրավմատիկ զգացմունքների բացակայություն, ռևանշիստական զգացմունքների բացակայություն… Եվ, իհարկե, խաղաղությունը լայն ընկալումներով այն գաղափարն է, որ մարդկային կյանքը շատ ավելի արժեքավոր է, քան ցանկացած այլ բան, քան տարածքները, քաղաքական ազդեցությունը, հեղինակությունը…»:

23-ամյա խաղաղարար-ակտիվիստ Ադրբեջանից

Հայաստանից և Ադրբեջանից երկու երիտասարդ կին խաղաղարարների այս մեջբերումները ցույց են տալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ ներգրավված հասարակություններում խաղաղարար խմբերի ընկալումներում եղած բարդությունն ու անհամաչափությունը: Վերոհիշյալ մտքերը հնչել են «ԿՈՆՏԱԿՏ» նախագծում ակտիվորեն ներգրավված 10 երիտասարդ տղամարդկանց և կանանց, ինչպես նաև Հայաստանում և Ադրբեջանում ծրագրային թիմի հետ անցկացված հարցազրույցների ընթացքում: Հարցազրույցների նպատակն էր ուսումնասիրել քաղաքացիական հասարակության դերակատարների տեսակետները Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո իրենց իսկ հասարակություններում տարվող աշխատանքի հնարավորությունների և մարտահրավերների վերաբերյալ:

ԿՈՆՏԱԿՏԸ, երբ պատերազմ է.

Երբ պատերազմը սկսվում է, խաղաղասեր համայնքը և ակտիվիստները բախվում են այն կասկածներին, թե արդյոք իրենց կողմից արված աշխատանքն ընդհանրապես նշանակություն ուներ և կարող էր կանխել հակամարտության սրացումը: Այս կասկածները սկիզբ առնում են հենց ակտիվիստների ու նրանց հասարակությունների շրջանում։ Թվում է, թե անվտանգության միակ երաշխավորը ռազմական ուժն է, իսկ երկխոսության հասնելու ձգտումները և քաղաքացիական հասարակության մասնակցությունը խաղաղության ձևավորման գործընթացում պարզամիտ ու ժամակավրեպ են, որոշ դեպքերում՝ նույնիսկ ազգային շահերին հակասող:

Հայ և ադրբեջանցի խաղաղարարների հեռանկարներըԱյսօր Հայաստանում և Ադրբեջանում խաղաղասիրական կազմակերպություններն ու ակտիվիստները գտնվում են բարձր ճնշումների ներքո։ Քաղաքական մակարդակում նրանք պայքարում են մարգինալացման և քաղաքական շահերի ծուղակում հայտնվելու վտանգի դեմ։ Նրանց քաղաքական լծակները բավականին փոքր են՝ ընկղմված ազգային ուժերի խաղերի և, ինչպես Ադրբեջանի դեպքում է, քաղաքացիական հասարակության նկատմամբ բավականին թշնամական վերաբերմունքի սահմաններում: Ակտիվիստների համար դժվար է ինքնահաստատվել որպես անկախ քաղաքական դերակատարներ։ Նրանք տառապում են մեկուսացումից և սեփական հասարակությունների դիմաց ձայնազուրկ լինելուց։

Խաղաղասիրությու՞՛նԱյս հրապարակման մեջ անդրադարձ է կատարվում Հայաստանում և Ադրբեջանում խաղաղարարների իրավիճակին և հնչեցվում անմիջականորեն նրանց ձայնը: Ավարտելով այս նախագիծը՝ ցավոք մեզ չհաջողվեց գտնել մեր բոլոր կասկածների և հարցերի պատասխանները, սակայն կիսվելով մեր փորձով՝ լիահույս ենք ընդգծել որոշ կարևոր փաստեր, որոնք նպաստում են տարածաշրջանում խաղաղության հաստատման ջանքերին։ Տեքստում համառոտ կերպով տեղ են գտել «ԿՈՆՏԱԿՏ» նախաձեռնությունները, որոնց միջոցով կարելի է որոշակի պատկերացում կազմել՝ տեղում տարվող աշխատանքների վերաբերյալ:

Ամբողջական հրապարակումն անգլերենով կարող եք ներբեռներ ստորև նշված հղումով:


pdf

ԽԱՂԱՂԱՍԻՐՈՒԹՅՈՒ՞՛Ն։ ՀԱՅ և ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԽԱՂԱՂԱՐԱՐՆԵՐԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
(PDF, 4 Mb).

 


OWEN

PD logo

IFA

Auswärtiges Amt

© 2022. Այս հրապարակումը պատրաստվել է «CONTACT» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է OWEN e.V-ի կողմից՝ «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ: Նախագիծն իրականացվում է Գերմանիայի դաշնության արտաքին մշակութային կապերի ինստիտուտի (ifa) “zivik” ծրագրի աջակցությամբ՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության միջոցներով: