© 2022. ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ՀԵՂԻՆԱԿ՝ RAWPIXEL.COM
«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը 2022թ․-ի հունիսին սկսել է «Հակամարտությունների կարգավորման այլընտրանքային մեխանիզմներ» ծրագրի իրականացումը։ Այս նախաձեռնությունը նպատակ ունի զարգացնել հակամարտությունների լուծման հմտությունները Հայաստանի տարբեր համայնքները ներկայացնող 18-30 տարեկան երիտասարդների շրջանում:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է մշակել հակամարտությունների կառուցողական, համագործակցային և ստեղծագործական լուծման հմտություններ զարգացնող առցանց ինտերակտիվ դասընթաց մասնակիցների համար: Ծրագրում ներգրավված հեղինակների կողմից կնախապատրաստվի թվով վեց գեղարվեստական պատմվածք, որոնց վերլուծության միջոցով մասնակիցները կծանոթանան հակամարտությունների տեսություններին, դրանց հետ աշխատելու զանազան գործիքներին, ինչպես նաև կստանան արդյունավետ բանակցություններ վարելու հմտություններ:
Ծրագրի տևողությունը վեց ամիս է:
Բյուջեն կազմում է 3,640.483 ՀՀ դրամ:
Ծրագիրն իրականացվում է Միավորված Ազգերի Կազմակերպության Զարգացման Ծրագրի կողմից տրամադրված դրամական աջակցությամբ։