© 2022. Տեսանյութի աղբյուրը` https://www.azatutyun.am/
«Դե, Հայաստանը գնալու տեղ չունի: Կարծում եք նրանք ինչ-որ մեկին պե՞տք են: Նրանք դա տեսան: Նիկոլ Վովաևիչը դա տեսավ: Ադրբեջանը ինչ-որ կերպ դուրս է գալիս այդ խմբից, քանի որ մենք էլ ենք շատ սխալներ գործել: Առանձին թեմա է: Այնտեղ Թուրքիան, իհարկե շատ լուրջ աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին: Թուրքիայով են անցնում գազը, նավթը: Իսկ Թուրքմենստանը, Ուզբեկստանը և Տաջիկստանը, կարծում եմ, անհրաժեշտությունից, (առաջին հերթին՝ տնտեսական), դրդված, նույնպես կմիանան»:
Ակնհայտորեն, Լուկաշենկոյի այդ հայտարարությունը համահունչ է Հայաստանի ինքնիշխանության թշնամիների, հայաստանյան որոշ քաղաքական ուժերի և գործիչների՝ պարբերաբար հնչող հայտարարություններին, որով անթաքույց պնդումներ են արվում ռուսական կամ խորհրդային կայսրության և դրա երբեմնի գաղութների վերականգնման քարոզի համատեքստում:
Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, Լուկաշենկոյի տվյալ հայտարարությունը գնահատում ենք որպես Հայաստանի ինքնիշխանության դեմ տարվող բացահայտ արշավի բաղադրիչ:
Համարելով, որ Հայաստանի Հանրապետությունը ոչ մի ապագա չունի հակաժողովրդավարական ռեժիմներով երկրների որևէ միավորման մեջ լինելով՝ պահանջում ենք ՀՀ իշխանություններից այժմ և այսուհետ՝ աներկբա, միանշանակ, կոշտ, հրապարակային և դիվանագիտական եղանակներով հակահարված տալ Հայաստանի Հանրապետության անկախությանը և ինքնիշխանությանը սպառնացող ինչպե՛ս բանավոր ու գրավոր հայտարարություններին, այնպե՛ս էլ՝ բոլոր գործողություններին:
Հայաստանի Հանրապետության իշխանությունները կրում են առաջնահերթ պարտավորություն՝ ներդնելու անհրաժեշտ և բավարար ջանքեր, որպեսզի Հայաստանում կամ արտերկրում որևէ քաղաքական կամ պետական գործիչ չհամարձակվի մեր երկրի և ժողովրդի նկատմամբ թույլ տալ նմանօրինակ ոտնձգություններ:
- Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
- Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
- Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
- Հանրային լրագրության ակումբ
- Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն
- Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան
- «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ
- Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
- «Խաղաղության երկխոսություն» ՀԿ
- Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ
- «Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ
- «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ
- «Կանանց իրավունքների տուն» ՀԿ
- «Փինք» իրավապաշտպան ՀԿ
- Իրազեկ քաղաքացիների միավորում
- Մեդիա նախաձեռնությունների կենտրոն
- «Ազատ քաղաքացի» ՀԿ
- Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ
- Հեռանկարային զարգացման կենտրոն
- Գորիսի մամուլի ակումբ