ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ Եւ ԴՐԱՆՑ ԼՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ. ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

Հոկտեմբերի 27, 2021
© 2021. ԼՈՒՍԱՆԿԱՐԸ` «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ: ՀԵՂԻՆԱԿ՝ ՎԱՆԱՆԵ ՆԱՆԱՅԱՆ

2021 թվականի հոկտեմբերի 23-24-ին Ծաղկաձորում կայացավ «Պաշտպանական ոլորտում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարությունից բխող 2020-2022 թթ. գործողությունների ծրագրի իրականացման առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները» խորագիրը կրող հանրային քննարկում: Միջոցառումն իրականացվեց «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության կողմից՝ ՀՀ արդարադատության և ՀՀ պաշտպանության նախարարությունների հետ համագործակցությամբ:

2020թ.-ի սկզբից Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Բաց Հասարակության Հիմնադրամներ-Հայաստանի աջակցությամբ «Խաղաղության երկխոսություն» հկ-ն իրականացնում է «Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված պետական քաղաքականության մշակման և իրականացման գործընթացներում քաղաքացիական հասարակության դերի բարձրացումը» ծրագիրը: Նախաձեռնության շրջանակներում ձևավորված՝ Երևան քաղաքում և մարզերում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներից բաղկացած մշտադիտարկող խումբն իրականացրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարությունից բխող 2020-2022 թթ. գործողությունների ծրագրում (այսուհետ` ՄԻՊ 2020-2022թթ. ԳԾ) ներառված պաշտպանական ոլորտին վերաբերող միջոցառումների, մասնավորապես` «Կյանքի իրավունքի», «Խոշտանգումների արգելքի», «Գործի արդար քննության իրավունքի» և «Խտրականության արգելքի» ապահովմանն ուղղված գործողությունների կատարման մշտադիտարկում:

Հանդիսանալով նաև ՄԻՊ 2020-2022թթ. ԳԾ-ի համակարգումը և մշտադիտարկումն իրականացնող համակարգող խորհրդում ներգրավված քաղաքացիական հասարակության կազմակերպություններից մեկը՝ «Խաղաղության երկխոսությունը» նախաձեռնել էր այս քննարկումը՝ նպատակ ունենալով համատեղել ոլորտում ներգրավված շահագրգիռ պետական մարմինների, Խորհրդարանի, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և միջազգային կառույցների ներկայացուցիչների ջանքերը պաշտպանական ոլորտում ՄԻՊ 2020-2022թթ. ԳԾ-ի իրականացման առկա խնդիրները քարտեզագրելու, ինչպես նաև վերջիններիս լուծման արդյունավետ ուղիներ գտնելու համար:

2021 թվականի հոկտեմբերի 23-24-ին Ծաղկաձորում կայացավ «Պաշտպանական ոլորտում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարությունից բխող 2020-2022 թթ. գործողությունների ծրագրի իրականացման առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները» խորագիրը կրող հանրային քննարկում: Միջոցառումն իրականացվեց «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության կողմից՝ ՀՀ արդարադատության և ՀՀ պաշտպանության նախարարությունների հետ համագործակցությամբ:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստինե Գրիգորյանը, ով նշեց ՄԻՊ 2020-2022թթ. ԳԾ-ի իրականացման շրջանակներում քաղաքացիական հասարակության գործընկերների հետ համագործակցության կարևորությունը՝ հատկապես ընդգծելով «Խաղաղության երկխոսության» հետ արժեքավոր գործակցությունը ՄԻՊ 2020-2022թթ. ԳԾ-ի համակարգումը և մշտադիտարկումն իրականացնող համակարգող խորհրդի շրջանակներում: Տիկին Գրիգորյանն արտահայտեց նախարարության հաստատակամությունը համագործակցությունը հետագայում ևս շարունակելու վերաբերյալ՝ համոզվածություն հայտնելով, որ այն կնսպաստի Հայաստանում մարդու իրավունքների վիճակի բարելավմանը:

2021 թվականի հոկտեմբերի 23-24-ին Ծաղկաձորում կայացավ «Պաշտպանական ոլորտում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարությունից բխող 2020-2022 թթ. գործողությունների ծրագրի իրականացման առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները» խորագիրը կրող հանրային քննարկում: Միջոցառումն իրականացվեց «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության կողմից՝ ՀՀ արդարադատության և ՀՀ պաշտպանության նախարարությունների հետ համագործակցությամբ:

Միջոցառման մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքներին առնչվող խնդիրների շուրջ «Խաղաղության երկխոսություն» հկ-ի հետ երկարաժամկետ համագործակցության մասին խոսեց նաև Պաշտպանության նախարարության Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ Գևորգ Մարտիրոսյանը, ով Պաշտպանության նախարարությունը և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը ներկայացնող գործընկերների հետ համատեղ ներկայացրեց ՄԻՊ 2020-2022թթ. ԳԾ-ի շրջանակներում պաշտպանական գերատեսչության կողմից իրականացված միջոցառումները՝ անդրադառնալով COVID-19 համաճարակի և 44-օրյա պատերազմի հետևանքով ծագած բազմաթիվ խնդիրներին:

2021 թվականի հոկտեմբերի 23-24-ին Ծաղկաձորում կայացավ «Պաշտպանական ոլորտում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարությունից բխող 2020-2022 թթ. գործողությունների ծրագրի իրականացման առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները» խորագիրը կրող հանրային քննարկում: Միջոցառումն իրականացվեց «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության կողմից՝ ՀՀ արդարադատության և ՀՀ պաշտպանության նախարարությունների հետ համագործակցությամբ:

Ծրագրի աջակից Բաց Հասարակության Հիմնադրամներ – Հայաստանի ներկայացուցիչ Տաթև Խաչատրյանն իր ելույթում խոսեց մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, կառավարության և Խորհրդարանի գործընկերների միջև երկխոսության ամրապնդման և համագործակցային մթնոլորտի կարևորության մասին՝ երախտագիտության խոսքեր ուղղելով «Խաղաղության երկխոսությանը» նմանատիպ երկխոսության համար հարթակ ձևավորելուն ուղղված հետևողական ջանքեր գործադրելու համար:

2021 թվականի հոկտեմբերի 23-24-ին Ծաղկաձորում կայացավ «Պաշտպանական ոլորտում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարությունից բխող 2020-2022 թթ. գործողությունների ծրագրի իրականացման առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները» խորագիրը կրող հանրային քննարկում: Միջոցառումն իրականացվեց «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության կողմից՝ ՀՀ արդարադատության և ՀՀ պաշտպանության նախարարությունների հետ համագործակցությամբ:

Միջոցառման ընթացքում թեմատիկ պանելային քննարկումները և վերջիններիս հաջորդող` վերհանված ոլորտային խնդիրների լուծման ուղղությամբ առաջարկությունների մշակմանն ուղղված քննարկումները վարեցին ծրագրի փորձագետ Արմեն Գրիգորյանը, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ Դավիթ Գյուրջյանը «Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամից» և Արաքս Մելքոնյանը «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունից:

2021 թվականի հոկտեմբերի 23-24-ին Ծաղկաձորում կայացավ «Պաշտպանական ոլորտում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարությունից բխող 2020-2022 թթ. գործողությունների ծրագրի իրականացման առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները» խորագիրը կրող հանրային քննարկում: Միջոցառումն իրականացվեց «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության կողմից՝ ՀՀ արդարադատության և ՀՀ պաշտպանության նախարարությունների հետ համագործակցությամբ:

«Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված պետական քաղաքականության մշակման և իրականացման գործընթացներում քաղաքացիական հասարակության դերի բարձրացումը» ծրագրի շրջանակներում ՄԻՊ 2020-2022թթ. ԳԾ-ով պաշտպանական ոլորտին առնչվող միջոցառումների կատարման մշտադիտարկման արդյունքները ներկայացրեցին «Խաղաղության երկխոսություն» հկ-ի նախագահ Էդգար Խաչատրյանը և փորձագետ Անի Հարությունյանը: Նրանք մասնավորապես անդրադարձան ՄԻՊ 2020-2022թթ. ԳԾ-ով պաշտպանական ոլորտի միջոցառումների արդյունավետությունը չափելու չափորոշիչների և ելակետային տվյալների բացակայության խնդիրներին՝ հատկապես ընդգծելով բանակում ոչ պատերազմական պայմաններում մահվան դեպքերի և զինծառայողների նկատմամբ վատ վերաբերմունքի և խոշտանգումների հետ կապված հանցագործությունների ընդանուր վիճակագրության հրապարակման անհրաժեշտությունը:

2021 թվականի հոկտեմբերի 23-24-ին Ծաղկաձորում կայացավ «Պաշտպանական ոլորտում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարությունից բխող 2020-2022 թթ. գործողությունների ծրագրի իրականացման առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները» խորագիրը կրող հանրային քննարկում: Միջոցառումն իրականացվեց «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության կողմից՝ ՀՀ արդարադատության և ՀՀ պաշտպանության նախարարությունների հետ համագործակցությամբ:

Հարկ է նաև նշել, որ հանրային քննարկմանն ակտիվ մասնակցություն ունեցան ՄԻՊ 2020-2022թթ. ԳԾ-ով նախատեսված պաշտպանական ոլորտին առնչվող միջոցառումների իրականացման պատասխանատու մարմինների ներկայացուցիչներ ՀՀ արդարադատության նախարարությունից, ՀՀ Արդարադատության ակադեմիայից, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, ՀՀ գլխավոր դատախազությունից, ՀՀ քննչական կոմիտեից և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, ովքեր նույնպես խոսեցին գործողություների ծրագրի շրջանակներում իրենց գերատեսչությունների կողմից իրականացված միջոցառումների և վերջիններիս իրականացման ընթացքում ծագած խնդիրների վերաբերյալ: Քննարկմանը մասնակցեցին նաև ներկայացուցիչներ ՀՀ Ազգային ժողովից, տեղական և միջազգային կազմակերպություններից:

Միջոցառման լուսանկարները տես «Խաղաղության երկխոսության» Ֆեյսբուքյան էջում:

Open Society Foundations

«Պաշտպանական ոլորտում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարությունից բխող 2020-2022 թթ. գործողությունների ծրագրի իրականացման առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները» հանրային քննարկումն իրականացվել է Բաց Հասարակության Հիմնադրամներ – Հայաստանի կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակներում: