© 2021. ԼՈՒՍԱՆԿԱՐԸ` «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ:
ՀԵՂԻՆԱԿ` ԱՆՈՒՇ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Սեպտեմբերի 14-15-ին «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության գրասենյակում «Կոնտակտ 2.0» ծրագրի շրջանակներում կայացավ հերթական աշխատանքային հանդիպումը Լոռու մարզի համայնքներից և Արցախից ժամանած երիտասարդների հետ:
Վերոնշյալ ծրագրով «Խաղաղության երկխոսությունը» և ծրագրի գերմանական գործընկեր, Բեռլինում գործող «Օվեն» հասարակական կազմակերպությունը (OWEN e.V) նպատակ են հետապնդում զարգացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ ներգրավված տարածաշրջանի երիտասարդների կարողությունները իրենց բնակավայրերում 44-օրյա պատերազմի հետևանքով, հատկապես՝ իրենց հասակակիցների առջև ծառացած խնդիրների բացահայտման, ինչպես նաև վերջիններիս լուծման իրատեսական մոտեցումներ մշակելու և իրագործելու նպատակով:
Երկօրյա հանդիպման ընթացքում Բեռլինից ժամանած դասընթացավարներ Մարինա Գրասսեն և Անդրեա Զեմսկով-Զյուգեն մասնակիցներին ներկայացրին մի շարք գործիքներ և մեթոդաբանություններ համայնքի կարիքների ու խնդիրների բացահայտման, ինչպես նաև երիտասարդների զորեղացման նպատակով աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ: Հանդիպման վերջին օրը դասընթացավարների և ծրագրի անձնակազմի աջակցությամբ մասնակիցները մշակեցին փոքր նախաձեռնություններ, որոնք վերջիններիս կողմից կիրականացվեն առաջիկա 2-3 ամիսների ընթացքում:
Ծրագրի գերմանական գործընկերն է՝ «Օվեն» հկ-ն (OWEN – Mobile Akademie für Geschlechterdemokratie und Friedensförderung e.V.):
«CONTACT 2.0» ծրագիրն իրականացվում է Գերմանիայի դաշնության արտաքին մշակութային կապերի ինստիտուտի (ifa) “zivik” ծրագրի աջակցությամբ՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության միջոցներով: