ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՏՈՒԺԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀՈԳԵԲԱՆՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ

Հունիսի 01, 2021
«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ 2021թ. մայիսի 28-30-ին Երևանում իրականացավ 44-օրյա պատերազմից տուժած երեխաների հետ աշխատանք կատարող պրակտիկ հոգեբանների և սոցաշխատողների համար «Աշխատանք տագնապայնություն, վախեր և ֆոբիաներ ունեցող երեխաների հետ» մասնագիտական դասընթացը։
© 2021. ԼՈՒՍԱՆԿԱՐԸ` «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ: ՀԵՂԻՆԱԿ՝ ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ

«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ 2021թ. մայիսի 28-30-ին Երևանում իրականացավ 44-օրյա պատերազմից տուժած երեխաների հետ աշխատանք կատարող պրակտիկ հոգեբանների և սոցաշխատողների համար  «Աշխատանք տագնապայնություն, վախեր և ֆոբիաներ ունեցող երեխաների հետ» մասնագիտական դասընթացը։

«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ 2021թ. մայիսի 28-30-ին Երևանում իրականացավ 44-օրյա պատերազմից տուժած երեխաների հետ աշխատանք կատարող պրակտիկ հոգեբանների և սոցաշխատողների համար «Աշխատանք տագնապայնություն, վախեր և ֆոբիաներ ունեցող երեխաների հետ» մասնագիտական դասընթացը։
© 2021. ԼՈՒՍԱՆԿԱՐԸ` «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ

Վերապատրաստման ընթացքում Արցախից ժամանած 10 հոգեբաններ և սոցաշխատողներ ոլորտի հմուտ մասնագետ-դասընթացավարների` Նինա Մովսիսյանի և Էդգար Մանուկյանի օգնությամբ ծանոթացան պատերազմից տուժած երեխաների հոգեբանական խնդիրների բացահայտման, ինչպես նաև տարաբնույթ դիդակտիկ նյութերի, տեխնիկաների, դերային խաղերի, դեպքերի քննարկումների և ռելաքսացիոն վարժությունների միջոցով երեխաներին աջակցություն ցուցաբերելու նորագույն գործիքներին և մեթոդաբանություններին: Դասընթացավարները հնարավորություն ընձեռեցին մասնակիցներին կատարելագործելու իրենց տեսական և գործնական գիտելիքները, որոնք կիրառելի կլինեն տագնապայնություն, վախեր և ֆոբիաներ ունեցող երեխաների հետ  մասնագիտական աշխատանք իրականացնելիս:

Վերապատրաստման գործընթացը կկրի շարունակական բնույթ։


Conciliation Resources-ը Մեծ Բրիտանիայում տեղակայված կազմակերպություն է, որն աշխատում է հակամարտություններում ներգրավված մարդկանց հետ, աջակցում է, ֆինանսավորում եւ խորհրդատվություն տրամադրում՝ բռնությունները կանխարգելելու եւ խաղաղություն կառուցելու համար։

Միջոցառումն իրականացվել է «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության «Բաց պատմություններ» ծրագրի շրջանակներում «Հաշտեցման ռեսուրսներ» (Conciliation Resources) կազմակերպության հետ համագործակցությամբ՝ Եվրամիության կողմից տրամադրված ֆինանսական միջոցներով: