© 2021. Նկարազարդումը` «Խաղաղության երկխոսություն» ՀԿ
Ուսումնասիրության համառոտ նկարագիր
2020թ-ի սեպտեմբերի 27-ին ադրբեջանական զինված ուժերը հրթիռահրետանային եւ ռազմաօդային միջոցների կիրառմամբ լայնածավալ հարձակում նախաձեռնեցին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով։ Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում հայտարարվեց ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք։ Քառասունչորս օր տեւած ծանր ու արյունալի մարտերն ավարտվեցին նոյեմբերի 10-ին Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ ստորագրված կրակի դադարեցման մասին եռակողմ համաձանագրով (Ռուսաստան, Ադրբեջան եւ Հայաստան), ըստ որի՝ հակամարտող կողմերը մնացին այն դիրքերում, որտեղ գտնվում էին մինչեւ զինադադարի ստորագրման պահը։ Այս համաձայանգրով նաեւ սահմանվեցին ժամկետներ, որոնց ընթացքում հայկական կողմը պարտավորվեց դուրս բերել հայկական զինված ուժերը Լեռնային Ղարաբաղին հարող ադրբեջանական 7 շրջաններից։ Պատերազմի արդյունքում եւ ստորագրված համաձայնագրով ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ անցան նախկին ԼՂԻՄ-ի վարչական տարածքի մեջ մտնող Հադրութի շրջանը (բացի Հին Թաղեր եւ Խծաբերդ գյուղերից, որոնց ճակատագիրը, սակայն, փոխվեց մեկ ամիս անց՝ դեկտեմբերի 13-ին տեղի ունեցած միջադեպից հետո, ինչի արդյունքում վերջիններս հայկական վերահսկողությունից դուրս են հայտնվել Ռուսաստանի հրապարակած խաղաղապահների վերահսկողության նոր քարտեզում), ինչպես նաեւ Շուշի քաղաքը՝ հարակից գյուղերով։ Արդյունքում՝ ընդհանուր առմամբ 120 բնակավայրեր, որոնք բնակեցված էին հայերով, անցան ադրբեջանական կողմի վերահսկողության տակ, իսկ Լեռնային Ղարաբաղում տեղակայվեցին ռուսական խաղաղապահ ուժեր։
Պատերազմի առաջին իսկ օրվանից վերոհիշյալ բնակավայրերից, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի մյուս համայնքներից, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտից, հազարավոր բնակիչներ տարհանվեցին եւ տեղափոխվեցին Հայաստան՝ ապաստան գտնելով հանրապետության մարզերի տարբեր բնակավայրերում։
Սույն ուսումնասիրությունն իրականացվել է «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության կողմից՝ պարզելու 2020թ-ի սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ զինված հարձակման արդյունքում տեղահանված անձանց կարիքները։ Ուսումնասիրության նպատակն է պարզել մարդու իրավունքների (այդ թվում՝ կյանքի, սեփականության, առողջության, կրթության), իրավական, գենդերային եւ խաղաղասիրության ոլորտներին առնչվող այն խնդիրները, որոնց ԼՂ բնակիչներն առերեսվել են տեղահանվելիս եւ ապա ժամանակավոր կամ մշտական բնակություն հաստատած վայրերում գտնվելու ընթացքում։

Ուսումնասիրության շրջանակներում դիտարկվել են ներքոհիշյալ բնույթի հարցերը.
Տարհանման գործընթաց
- Ո՞վ է կազմակերպել, եւ ու՞մ օգնությամբ է իրականացվել հարցվողների տարհանումը։
- Հնարավորություն ունեցե՞լ են արդյոք տեղահանված ընտանիքները վերամիավորվել ընտանիքի այն անդամների հետ, ովքեր իրենց հետ չեն եղել Հայաստան տարհանվելիս:
Բոլոր տեսակի փաստաթղթերի հասանելիություն եւ իրավական ասպեկտներ
- Արդյո՞ք տեղահանված անձինք հնարավորություն ունեցել են տարհանման ժամանակ իրենց հետ վերցնելու անձը հասատող կամ այլ տիպի փաստաթուղթ/եր, արժեքավոր իրեր եւ հագուստ:
- Արդյո՞ք տեղահանված անձինք ստացել են որեւէ կարգավիճակ եւ այդ կարգավիճակն ամրագրող որեւէ պաշտոնական փաստաթուղթ:
- Արդյո՞ք տեղահանված անձինք իրենց ներկայիս բնակության վայրում առերեսվել են իրավական բնույթի խնդիրների:
Սոցիալ-տնտեսական իրավիճակ
- Արդյո՞ք ռազմական գործողությունների արդյունքում վիրավորում ստացած, մահացած կամ անհայտ կորած համարվող ընտանիքի անդամ ունեցող ընտանիքները ստացել են պատշաճ պետական աջակցություն:
- Ինչպիսի՞ առողջապահական, կրթական եւ սննդի ծառայություններ են ստացել տեղահանված ընտանիքները Հայասատանում ժամանակավոր կամ մշտական բնակություն հաստատած վայրում:
- Արդյո՞ք տեղահանված անձինք ունեն աշխատանք կամ զբաղվում են որեւէ այլ տիպի տնտեսական գործունեությամբ։ Ո՞րն է նրանց ներկայիս եկամտի աղբյուրը:
Պատերազմի ազդեցությունը տեղահանված անձանց վրա
- Արդյո՞ք տեղահանված ընտանիքների անդամների մոտ դիտարկվել են հոգեբանական բնույթի խնդիրներ:
Հեռանկարներ եւ առաջիկա գործողություններ
- Արդյո՞ք հարցվողները մտադիր են վերադառնալ իրենց նախկին բնակավայրեր (եթե դա հնարավոր է) կամ բնակության հաստատել ԼՂ մեկ այլ բնակավայրում:
- Արդյո՞ք հարցվողները հնարավոր են համարում հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների համատեղ կեցությունը մոտ ապագայում կամ ավելի ուշ:
- ԼՂ հակամարտության վերջնական կարգավորմանն առնչվող ի՞նչ ակնկալիքներ ունեն հարցվողները:
- Որո՞նք են այն հիմնական խնդիրները, որոնց հարցվողները առերեսվել են կամ հնարավոր է՝ կառերեսվեն որպես կին կամ տղամարդ։
Ուսումնասիրության արդյունքներին կարող եք ծանոթանալ ներբեռնելով հաշվետվության ամբողջական տարբերակը (տես` 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ զինված հարձակման հետեւանքով տեղահանված ընտանիքների կարիքների գնահատում) (PDF, 755 Kb)
© 2021. Զեկույցը հրապարակվել է «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության «Կոնտակտ 2.0» ծրագրի շրջանակներում:
Ծրագրի գերմանական գործընկերն է՝ «Օվեն» հկ-ն (OWEN – Mobile Akademie für Geschlechterdemokratie und Friedensförderung e.V.):
«Կոնտակտ 2.0» ծրագիրն իրականացվում է Գերմանիայի դաշնության արտաքին մշակութային կապերի ինստիտուտի (ifa) “zivik” ծրագրի աջակցությամբ՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության միջոցներով: