ՈՒՂԵՑՈՒՅՑ ԶՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հունիսի 25, 2020
Նկարազարդումը` www.freepik.com

Նկարազարդումը` www.freepik.com


Միջոցառումներ, որոնք իրականացվելու են ՀՀ պաշտպանության նախարարության կողմից 2020 թվականի ամառային զորակոչի ընթացքում կորոնավիրուսի (COVID-19) տարածումը կանխելու և զորակոչիկների անվտանգությունն ապահովելու նպատակով:


  • Զորակոչի աշխատանքները տարածքային ստորաբաժանումներում պետք է իրականացվեն` պահպանելով ՀՀ պարետի որոշումները:
  • Բժշկական հանձնաժողովի և կենտրոնական բժշկական հանձնաժողովի փորձաքննությանը ներկայացող յուրաքանչյուր զորակոչիկին պետք է հատկացվի դիմակ և ձեռքերը ախտահանելու համար ախտահանիչ նյութեր:
  • Յուրաքանչյուր բժիշկ-մասնագետի մոտ զորակոչիկները պետք է հետազոտվեն առանձին-առանձին:
  • Ընդհանուր օգտագործման տարածքում պետք է բացառվեն զորակոչիկների կամ նրանց հարազատների կուտակումները:
  • Բժշկական հետազոտությունների ուղեգրելիս՝ հետազոտության ակտի հիման վրա կենտրոնական բժշկական հանձնաժողովի փորձաքննությանը ենթակա զորակոչիկները չեն հրավիրվում տարածքային ստորաբաժանում և չեն փորձաքնվում տարածքային ստորաբաժանման բժշկական հանձնաժողովի կողմից:
  • Տարածքային ստորաբաժանում ներկայացող յուրաքանչյուր զորակոչիկ պետք է ջերմաչափվի, նրան պետք է տրամադրվեն անհատական պաշտպանիչ միջոցներ, ձեռքերը պետք է ախտահանվեն:
  • Բժշկական հետազոտություններին ներկայանալիս` զորակոչիկներն իրենց հետ պետք է ունենան անձնագիր կամ նույնականացման քարտ:
  • Հանրապետական հավաքակայանում զորակոչիկների թեստավորում անց է կացվում միայն անհրաժեշտության դեպքում:
  • Վիճակահանության գործընթացը տեսագրող սարքավորումները տեղադրվել են Հանրապետական հավաքակայանի մուտքի մոտ, և ծնողների, լրագրողների, ինչպես նաև զորակոչի գործընթացին չառնչվող անձնակազմի մուտքն արգելվելու է:
  • Յուրաքանչյուր օր իրականացվելու են Հանրապետական հավաքակայանի, նրա հարակից տարածքների և նորակոչիկների զորամասեր տեղափոխող տրանսպորտային միջոցների ախտահանման աշխատանքներ:
  • Զորակոչի վերջին 14 օրերի ընթացքում զորակոչվելիս` զորակոչիկի մոտ նոր կորոնավիրուսի ախտանշաններ հայտնաբերելու դեպքում նա մեկուսացվելու է տվյալ տարածքում գտնվող բուժհաստատությունում, թեստավորման դրական պատասխանի դեպքում նրա տարածքային ստորաբաժանում ներկայանալու օրը համարվելու է ժամկետային պարտադիր զինծառայողության սկիզբ, իսկ ծառայության վայրը նախորոշվելու է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առանձին որոշմամբ՝ բուժման ավարտից հետո:
  • Զորակոչից հետո զորակոչիկները գտնվելու են զորամիավորման կամ միավորման տարածքում գտնվող մեկ զորամասում և վիճակահանությամբ նախորոշված զորամասեր տեղափոխվելու են զորամիավորումների և միավորումների ենթակա զորամասերի համալրման ավարտից 14 օր հետո։

ՈՒՂԵՑՈՒՅՑ ԶՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐԵթե ունեք տեղեկություններ 2020 թվականի ամառային զորակոչի ընթացքում վերոնշյալ միջոցառումների թերի իրականացման վերաբերյալ, խնդրում ենք զանգահարել «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի գրասենյակ` +374 (322) 21340; +374 (55) 820 632 կամ (93) 820 632 հեռախոսահամարներով:

Տե’ս ուղեցույցը Adobe PDF տարբերակով (PDF, 4 Mb).

 


Open Society Foundations - Armenia
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող ՊՆ-ի գործունեության մշտադիտարկումը իրականացվում է Բաց Հասարակության Հիմնադրամներ – Հայաստանի կողմից տրամադրված դրամաշնորհների շրջանակներում: