© 2020. ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄԸ՝ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ
«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը տրամադրում է իրավական աջակցություն զինված ուժերում մարդու իրավունքների խախտումների դեպքերի վերաբերյալ.
- ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքեր,
- առողջական վիճակի հիմքով վաղաժամկետ զորացրում,
- զորակոչի կազմակերպման և անցկացման գործընթաց,
- COVID -19 համավարակի վտանգից պաշտպանության կազմակերպման հետ կապված թերացումներ,
- ռազմական ոստիկանության հետ հարաբերություններ և այլն:
Խորհրդատվություն ստանալու համար կարող եք այցելել գրասենյակ (ք. Վանաձոր, Մյասնիկյան 12/40) կամ զանգահարել +374 (55) 82 06 32 կամ 0322 2 13 40 հեռախոսահամարներով:
Խորհրդատվություն հնարավոր է ստանալ նաեւ հեռահար կապի միջոցներով:
Իրավական աջակցությունը տրամադրվում է «Քաղաքացիական հասարակության աջակցությունը զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական վերահսկողության սահմանման գործում» ծրագրի շրջանակներում:
Նախագիծը հովանավորվում է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության կողմից՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության միջոցներով: