ԽԵ-Ն ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՀՀ ՊՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ …

Ապրիլի 20, 2020
© 2020. ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄԸ՝ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ
© 2020. ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄԸ՝ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ

ԽԵ-ն կշարունակի ՄՒՊ ազգային ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարության գործունեության մշտադիտարկումը:

2015թ.-ից «Խաղաղության երկխոսություն» հկ-ն (ԽԵ) իրականացրել է մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2014-2016 թթ. և 2017-2019 թթ. գործողությունների ծրագրերի շրջանակներում, հատկապես՝ զինված ուժերում մարդու իրավունքների վիճակի եւ ՀՀ պաշտպանության նախարարության (ՊՆ) գործողությունների մշտադիտարկում:

Իր նոր` «Քաղաքացիական հասարակության աջակցությունը զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական վերահսկողության սահմանման գործում» ծրագրով, 2020թ.-ի մայիսից, ԽԵ-ն նախատեսում է իրականացնել ՀՀ կառավարության N1978-Լ որոշմամբ` հաստատված ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային նոր ռազմավարության և դրանից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագրի շրջանակներում պաշտպանության նախարարության գործողությունների մշտադիտարկումը*:

Ծրագրի իրականացման ութ ամիսների ընթացքում ԽԵ-ն նախատեսում է`

  • Զարգացնել ՀՀ մարզերում և Երևան քաղաքում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների (ընդհանուր՝ 22 մարդ) կարողությունները զինված ուժերում մարդու իրավունքներին առնչվող խնդիրների բացահայտման, իրավունքի խախտումների փաստագրման, ինչպես նաև մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ մշտադիտարկումներ իրականացնելու ուղղությամբ:
  • ՀՀ պաշտպանության և արդարադատության նախարարությունների, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի, ինչպես նաև պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների ներկայացուցիչների ներգրավմամբ` մշակել ազգային ռազմավարությունից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագրի շրջանակներում ՊՆ գործողությունների մշտադիտարկման արդյունավետ մեթոդաբանություն՝ հաշվի առնելով համակարգի փակ լինելը և որոշ դեպքերում պետական և ծառայողական գաղտնիքի օրենքների կարգավորման ներքո գտնվող տեղեկատվության մատչելիության սահմանափակումները:
  • Իրավական աջակցություն տրամադրել քաղաքացիներին ԶՈՒ-ի հետ առնչվող հարցերի շուրջ, ինչպես նաև իրականացնել ԶՈԻ-ում տեղի ունեցած միջադեպերի առթիվ հարուցված քրեական վարույթների շրջանակներում մարդու իրավունքների խախտման փաստերով քաղաքացիների դատական ատյաններում ներկայացուցչությունն ու պաշտպանությունը:
  • Մշտադիտարկման արդյունքում վերհանված խնդիրներն ու դրանց լուծման վերաբերյալ կոնկրետ առաջարկությունները պարբերաբար ներկայացնել վերոնշյալ պետական մարմիններին, ՄԻՊ ռազմավարության և դրանից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագրի համակարգող խորհրդին, ԱԺ ներկայացուցիչներին, հանրությանը, ինչպես նաև` ոլորտում ներգրավված միջազգային կառույցներին՝ խնդիրների համատեղ լուծման արդյունավետ մեխանիզմներ մշակելու և գործադրելու համար:

*  Հաշվի առնելով ամբողջ աշխարհում ընթացող կորոնավիրուսի (COVID 19) հետևանքների չեզոքացման և վարակի հետագա տարածումը կանխարգելող գործողությունների իրականացման կարևորությունը` մշտադիտարկման ընթացքում առանձնակի ուշադրություն կդարձվի նաև ՀՀ զինված ուժերում վարակի տարածումը կանխելու նպատակով իրականացվող գործողությունների ուսումնասիրությանը:

Ծրագրի ընդhանուր բյուջեն կազմում է 37,342.86 Եվրո:


Embassy of the Federal Republic of Germany in Armenia

Նախագիծը հովանավորվում է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության կողմից՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության միջոցներով:

German Federal Foreign Office.

Մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք դիմել [email protected] հասցեով: