ՄԵԴԻԱ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Դեկտեմբերի 23, 2019
«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը փետրվարի 1-ից կիրականացնի ժողովրդավարական արժեքների ամրապնդմանն ուղղված ծրագիր: Վանաձոր քաղաքից և հարակից տարածքներից ներգրավված 18 երիտասարդ կմասնակցի «Խաղաղության երկխոսության» և նրա գործընկերների կողմից իրականացվող 3 դասընթացի, ձեռք կբերի համայնքում առկա խնդիրներն ու կարիքները վերլուծելու, սոցիալական տեսահոլովակներ պատրաստելու կարողություններ ու հմտություններ։

© 2019. Լուսանկարը`  RAYUL


«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը փետրվարի 1-ից կիրականացնի ժողովրդավարական արժեքների ամրապնդմանն ուղղված մի նոր ծրագիր:

Վանաձոր քաղաքից և հարակից տարածքներից ներգրավված 18 երիտասարդ կմասնակցի «Խաղաղության երկխոսության» և նրա գործընկերների կողմից իրականացվող 3 դասընթացի, ձեռք կբերի համայնքում առկա խնդիրներն ու կարիքները վերլուծելու, սոցիալական տեսահոլովակներ պատրաստելու կարողություններ ու հմտություններ։

Ծրագրի շրջանակներում պատրաստված տեսանյութերը կօգտագործվեն համայնքային պաշտոնյաների հետ հաղորդակցվելու ընթացքում` մատնանշելու համար այն խնդիրները, որոնց շտկմանն ուղղված տեղական ինքնակառավարման մարմինը պետք է աշխատանքներ տանի: Նախագիծն, ընդհանուր առմամբ, նպատակ ունի հաղորդակցման, մարքեթինգի և վիդեոարտադրության կիրառելի հմտություններ տալ վանաձորցի երիտասարդներին` այդպիսով բարձրացնելով նրանց ներգրավվածության մակարդակը սեփական համայնքում դրական փոփոխությունների հասնելու գործում:


https://www.peacecorps.gov
https://www.peacecorps.gov
Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) և Խաղաղության կորպուսի աջակցությամբ: