«ՆՈՐ ՍԵՐՆԴԻ ՔԱՂԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ» ԾՐԱԳԻՐ

Սեպտեմբերի 09, 2019
«Հայաստանի հյուսիսային մարզերում նոր սերնդի քաղլրագրողների պատրաստման» ծրագիր

© 2019. ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄԸ՝ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ


«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը սեպտեմբերի 1-ից սկսում է երիտասարդ քաղլրագրողների պատրաստման ծրագիր։

Տեղական նախաձեռնությունների կանադական հիմնադրամի աջակցությամբ Հայաստանի հյուսիսային երեք մարզերը (Լոռի, Տավուշ, Շիրակ) ներկայացնող 21 երիտասարդ կմասնակցի լրագրության եւ քաղլրագրության, տեսա-լուսանկարահանման երկու չորսօրյա դասընթացի, որոնք կկայանան այս տարվա նոյեմբերին եւ դեկտեմբերին՝ համապատասխանաբար Գյումրիում եւ Դիլիջանում։ Յուրաքանչյուր դասընթացից հետո մասնակիցները սեփական լրագրողական, քաղլրագրողական, ֆոտո, վիդեո կամ մուլտիմեդիա նախագծերը տեղերում (իրենց համայնքներում) իրականացնելու հնարավորություն կունենան։


Համայնքային նախաձեռնությունների աջակցության հիմնադրամ«Հայաստանի հյուսիսային մարզերում նոր սերնդի քաղլրագրողների պատրաստման» ծրագիրն իրականացվում է կանադական «Համայնքային նախաձեռնությունների աջակցության հիմնադրամի» աջակցությամբ: