ԿԱՅԱՑԱՎ ՄԻՊ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՊՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԽՄԲԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Հուլիսի 12, 2019
Հուլիսի 10-ին կայացավ «Քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունը ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության և խթանման գործում» նախաձեռնության շրջանակներում ձևավորված մշտադիտարկման խմբի երկրորդ աշխատանքային հանդիպումը:

© 2019. ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄԸ՝ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ


Հուլիսի 10-ին կայացավ «Քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունը ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության և խթանման գործում» նախաձեռնության շրջանակներում ձևավորված մշտադիտարկման խմբի երկրորդ աշխատանքային հանդիպումը: (Առաջին հանդիպման մասին մանրամասն՝ այստեղ։)

«Խաղաղության երկխոսություն» (ԽԵ) հասարակական կազմակերպության վերոնշյալ նախաձեռնությունը` ՀՀ մարդու իրավունքների 2017-2019 թթ. ազգային ռազմավարությունից բխող գործողությունները մշտադիտարկելու, դրանց արդյունավետությունը չափելու և իրավակիրառ պրակտիկայի վրա քաղաքացիական վերահսկողություն սահմանելու համար անհրաժեշտ մեխանիզմներ մշակելու նպատակ ունի:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին մշտադիտարկման հաջորդ փուլի համար նախատեսվող գործողությունների հիմնական ուղղությունները եւ խմբի հետագա անելիքները: Ծրագրի փորձագետներ Դիանա Տեր-Ստեփանյանի և Արթուր Սուքիասյանի մասնակցությամբ խմբի անդամները աշխատեցին մշտադիտարկման մեթոդաբանության եւ գործիքակազմի կատարելագործման ուղղությամբ, հաշվի առնելով նախորդ փուլում ձեռք բերած փորձը եւ քաղած դասերը:

Հանդիպման շրջանակներում կազմակերպության ղեկավար Էդգար Խաչատրյանը ներկայացրեց խմբի միջանկյալ զեկույցի վերաբերյալ ներգրավված գերատեսչությունների, շահագրգիռ պետական մարմինների ինչպես նաեւ տեղական եւ միջազգային կազմակերպությունների գնահատականները և արձագանքները։

Էդգար Խաչատրյան«Զեկույցի հիման վրա հանդիպումներ եւ քննարկումներ ենք ունեցել Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի «Պաշտպանության եւ անվտանգության» եւ «Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական» հանձնաժողովների, ինչպես նաեւ ՀՀ Անվտանգության խորհրդի գրասենյակի աշխատակիցների հետ», -նշեց Խաչատրյանը։

Պատգամավորները պատրաստակամություն են հայտնել խմբի միջանկյալ զեկույցում տեղ գտած դիտողություններն ու մտահոգություններն ուսումնասիրել և դրանք բարձրացնել համապատասխան պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ։

Հարկ է նշել նաեւ, որ խմբի առաջարկների հիման վրա «ԽԵ»-ն մշակել և Արդարադատության նախարարությանն է ուղարկել առաջարկություններ՝ 2019-2021 թվականների Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրում ներառելու համար:

Խմբի վերջնական հաշվետվությունը նախատեսվում է հրապարակել 2019 թվականի 3-րդ եռամսյակին։


Մշտադիտարկման խմբի մասին

«Քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունը ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության և խթանման գործում» նախագծի շրջանակներում ձեւավորված մշտադիտարկող խումբը բաղկացած է յոթ հոգուց` իրավապաշտպան եւ լրատվական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից:

Խմբի անդամներն են (ըստ այբբենական հերթականության)`

  • Ազնիվ Սիրադեղյան, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հկ,
  • Անի Սարգսյան, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հկ մասնաճյուղ, Կապանի քաղաքացիական երիտասարդական կենտրոն,
  • Անուշ Հակոբյան, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հկ,
  • Էդուարդ Դանիելյան, իրավապաշտպան,
  • Ժաննա Ալեքսանյան, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հկ,
  • Մանե Գրիգորյան, «Խաղաղության երկխոսություն» հկ,
  • Մարիա Գալստյան, «Խաղաղության երկխոսություն» հկ,
  • Շահանե Խաչատրյան, «Անկախ լրագրողների ցանց» հկ,
  • Ռուբեն Մարտիրոսյան, «Խաղաղության երկխոսություն» հկ

Խմբի փորձագետներն են`

  • Արթուր Սուքիասյան, փաստաբան,
  • Դիանա Տեր-Ստեփանյան, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հկ, հետազոտությունների համակարգող,
  • Մուշեղ Շուշանյան, փաստաբան

Նախագծի տնօրեն`

  • Էդգար Խաչատրյան, «Խաղաղության երկխոսություն» հկ

Ծրագրի համակարգող`

  • Մարիաննա Խաժակյան, «Խաղաղության երկխոսություն» հկ

Մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք կապվել [email protected] հասցեով:

Նյութի հեղինակ` Շահանե Խաչատրյան


Embassy of the Federal Republic of Germany in Armenia

Նախագիծը հովանավորվում է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության կողմից՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության միջոցներով:

German Federal Foreign Office.