«ՎԵՐԱԻՄԱՍՏԱՎՈՐՈՒՄ, ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ՓՈԽԱՆԱԿՈՒՄ» ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ

Օգոստոսի 29, 2018
Վերհիշել վերանայելու համար, համագործակցել և կիսվել
© 2018, ԼՈՒՍԱՆԿԱՐՐԻ ՀԵՂԻՆԱԿ` ԼՅՈՒՍԻ ՄԱՀՈՒ (ԳԵՐՄԱՆԻԱ)

 Վերհիշել միասին կառուցելու համար…

Վերհիշել վերանայելու համար, համագործակցել և կիսվել…

Գերմանիան, Ֆրանսիան, Թուրքիան և Հայաստանը ներկայացնող 18-25 տարեկան 24 երիտասարդ Վանաձորում և Երևանում օգոստոսի 20-ից մասնակցում է չորս երկրների փոխանակման ծրագրի երկրորդ մասին, որն սկիզբ է առել 2017 թվականի նոյեմբերին՝ Մարսել քաղաքում։

Վերհիշել վերանայելու համար, համագործակցել և կիսվել
© 2018, ԼՈՒՍԱՆԿԱՐՐԻ ՀԵՂԻՆԱԿ` ԼՅՈՒՍԻ ՄԱՀՈՒ (ԳԵՐՄԱՆԻԱ)

Ծրագիրը կազմակերպված է Մարսելում գտնվող Une terre culturelle ասոցացիայի կողմից` Centre Français de Berlin –ի, AFS Istanbul-ի և Վանաձորում գտնվող «Խաղաղության երկխոսություն» հկ –ի հետ համագործակցությամբ։ «Վերանայել, համագործակցել, կիսվել» խորագրով այս ծրագիրը ֆինանսավորվել է Erasmus plus-ի և Ֆրանկոգերմանական երիտասարդական գրասենյակի (OFAJ) կողմից առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100 ամյակի կապակցությամբ տրամադրվող օժանդակության համատեքստում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին ստեղծված ֆրանկոգերմանական այս կազմակերպության նպատակն է եղել մերձեցնել կոնֆլիկտի զոհ դարձած հասարակությունների անդամներին, ինչպես նաև նպաստել երկարաժամկետ խաղաղության կառուցումանը երկու ազգերի միջև, որոնք տասնամյակների ընթացքում իրարից հեռացել են։ Ֆրանկոգերմանական երկկողմանի և ոչ միայն երկկողմանի հարաբերություններն ընդգրկող ծրագրերի ֆինանսավորումը սովորական է OFAJ-ի համար, քանի որ պատմությունը շարունակաբար կրկնվում է և Հայաստանի, Ֆրանսիայի, Թուրքիայի ու Գերմանիայի խաչվող ազգային պատմությունները բացառություն չեն։ Դրանք պառակտված են մշտապես ընթացող հակասություններով, որոնք դեռևս շատ ուժեղ են և ակտուալ։ Ազգային և քաղաքական այս հայացքները բացասաբար են ներկայացնում պատմությունը, ինչը պայմանավորված է տարբեր մշակույթներ կրող մարդկանց փոխհարաբերությունների բացակայությամբ։ 

Թվում է, թե իրավիճակը գնալով ավելի ու ավելի է վատանում․ մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ հասարակությունները գնալով պարփակվում են, ազգայնական գաղափարներն՝ էլ ավելի լսելի դառնում։ Ուրեմն, կարևոր է, որ այս չորս երկրներից ժամանած ուսանողներն ու երիտասարդները հանդիպեն այս վտանգավոր իրավիճակը շտկելու համար, ուղղորդեն իրենց երկրների երիտասարդներին՝ վերափոխվելու և կիսվելու։

Վերհիշել վերանայելու համար, համագործակցել և կիսվել
© 2018, ԼՈՒՍԱՆԿԱՐՐԻ ՀԵՂԻՆԱԿ` ԼՅՈՒՍԻ ՄԱՀՈՒ (ԳԵՐՄԱՆԻԱ)

Հանդիպման նպատակը միայն պատմական փաստերին ու երևույթներին անդրադառնալը չէ , որոնք հաճախ տարբեր կերպ են ընկալվում տարբեր երկրների ներկայացուցիչների կողմից, այլ զարգացնել և ստեղծել նոր կապեր երիտասարդության շրջանում ՝ խաղաղ և համընդանուր ապագայի համար։ Այս նպատակով յուրաքանչյուր երկրից ժամանած 6 երիտասարդ և ղեկավար կազմը կիրառում են OFAJ- ի կողմից դեռևս 55 տարի առաջ ստեղծված համապատասխան մեթոդներ՝ վերանայելու, վերհիշելու պատմությունը, քննարկելու և իրար լսելու, կառուցելու համար միջմշակութային երկխոսություն՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա։ Նպատակը՝ վերանայել անձնական հայացքները պատմության և այլոց վերաբերյալ, համագործակցելու և ստեղծելու համար միասնական ապագա և, ի վերջո, կիսվել իրենց կարծիքներով, հայացքներով մեծ լսարանի առաջ։

Իրականում հեշտ չէ թուրք երիտասարդների հետ այցելել բավական խորհրդանշական և կարևոր մի վայր՝Եղեռնի զոհերի հուշահամալիր։ Անհրաժեշտ էր նրանց նախապատրաստել դրան, հատկապես, երբ տեղեկատվությունը անընդհատ շարժի մեջ է և փոփոխվում է։ Եվ վերջապես մենք հնարավորություն ունեցանք այս շաբաթն ապրելու Կովկասի կենտրոնում հայ հասարակության համար մի աննկարագրելի ժամանակաշրջանում, երբ դեռ երեք ամիս է, ինչ կառավարությունը փոխվեց հեղափոխության շնչով՝ առանց բռնության, բայց մեծ վճռականությամբ։ 

Փոփոխությունը սկսվեց բոլոր քաղաքներում եւ գյուղերում կազմակերպված քայլերթերի միջոցով, որոնք տևեցին ավելի քան 30 օր կոռուպցիոն համակարգը տապալելու համար, և հիմա այս գործընթացը շարունակվում է։ Մենք հնարավորություն ունեցանք նաև Վանաձորում հանդիպելու այս շարժման որոշ առաջամարտիկների։ Այս փոխգործակցությունը մեզ Հայաստանում այժմ կատարվող հետաքրքիր փոփոխությունների արտոնյալ վկաները լինելու զգացողություն տվեց։ 

Դավիդ Դիանկուրտ 

 

Peace Dialogue(Marseille, France)  Centre Français de Berlin
AFS (American Field Service) Gonulluleri Dernegi (Istanbul, Turkey)

Erasmus+

OFAJ

Ծրագիրն իրականացվում է Erasmus + – ի եւ Ֆրանս-գերմանական երիտասարդական գրասենյակի աջակցությամբ։