ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՐԱՎԵՐ

Փետրվարի 27, 2018
"Խաղաղության երկխոսություն" ՀԿ-ն հայտարարում է մրցույթ՝ թարգմանչի թափուր աշխատատեղի համար:

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ն հայտարարում է մրցույթ՝ թարգմանչի թափուր աշխատատեղի համար:

Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը 2018  թվականի մարտի 9-ն է։

Աշխատանքի վայրը` Վանաձոր, Հայաստան

Աշխատանքային ժամեր` հնգօրյա աշխատանքային գրաֆիկ

Աշխատանքի ժամերը՝ 11։00 – 18։00

Հնարավոր է արտաժամյա կամ ազատ գրաֆիկով աշխատանք:

Փորձաշրջան` մեկ ամիս

Աշխատանքի նկարագիր

«Խաղաղության երկխոսության» կողմից պատրաստված փաստաթղթերի, հրապարակումների և կայքի նյութերի թարգմանություն և խմբագրում հայերենից անգլերեն և անգլերենից հայերեն: Ապահովել բանավոր թարգմանություն՝ կազմակերպության միջոցառումների ընթացքում:

Պարտականություններ

  • Կատարել հոդվածների, հաշվետվությունների և փաստաթղթերի ճշգրիտ թարգմանություն՝ հայերեն-անգլերեն, ագլերեն- հայերեն:
  • Միջազգային գործընկերների հետ անգլերեն լեզվով նամակագրության ապահովում:
  • Կազմակերպության կողմից պատրաստված ֆիլմերի և այլ տեսանյութերի ենթագրերի թարգմանություն:
  • Ճշգրիտ, արագ և հստակ բանավոր թարգմանության ապահովում:
  • Հաջորդական և համընթաց թարգմանության ապահովում՝ դասընթացների և հատուկ միջոցառումների ընթացքում:

Հնարավոր է բանավոր թարգմանության ապահովում՝ կազմակերպության կողմից արտասահմանում կազմակերպված միջոցառումների ընթացքում:

Պահանջվող հմտություններ եւ որակավորում

  • Բարձրագույն լեզվաբանական/թարգմանչական կրթություն:
  • Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն՝ գրավոր և բանավոր: Ռուսերենի լավ իմացությունը կդիտվի որպես առավելություն:
  • Իրավաբանական եզրաբանության (տերմինոլոգիայի) իմացություն:
  • Հայերեն-անգլերեն, անգլերեն-հայերեն թարգմանությունների իրականացման փորձ: Մարդու իրավունքների, իրավապաշտպանության, համակամարտությունների կարգավորման, խաղաղասիրության թեմաների շուրջ նյութերի թարգմանության փորձը խրախուսվում է:
  • Միջազգային և միջմշակութային միջավայրում աշխատանքի փորձ և կարողություն:
  • Հաղորդակցման հմտություններ: Միջանձնային հմտություններ:
  • Թիմում աշխատելու կարողություններ:
  • Համակարգչային հմտություններ, տեքստերի հավաքում:
  • Սահմանված ժամկետներում առաջադրանքների կատարման կարողություն:
  • Մշակութային և գենդերային զգայունություն:

Մրցույթին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտը (Microsoft Word doc; 82 kb) և ուղարկել այն ձեր ինքնակենսագրականի (CV) հետ միասին [email protected] հասցեով մինչեւ ս. թ. մարտի 9-ը կամ ներկայացնել «Խաղաղության երկխոսության» գրասենյակ՝ ք. Վանաձոր, Մյասնիկյան 12, բն. 40:

Հեռ.՝ +374 (322) 21340;

Բջջ.՝ +374 (55) 820 632

Ուշադրություն. կապ կհաստատվի միայն հաջորդ փուլ անցած դիմորդների հետ։