«ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԽԱՂԱՂԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ» ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿ

Դեկտեմբերի 19, 2017
This guide is based on the systematization and analysis of experiences of the ARENA network members through the use of different artistic means in their community-based, peace-building work within their respective conflict-affected societies. The publication was compiled primarily to assist the staff in the organisations that work with peace-building efforts. It is also envisioned as a resource for anyone interested in community-based, peace activism. The methodological guide intends to encourage the reader to apply some of their own initiative and adapt the examples to the needs of their own communities and within their local context.
© 2017, «Խաղաղության երկխոսություն» հկ: Պատկերը` Դանա Կավելինայի (Կիեւ, Ուկրաինա)։

«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության եւ իր գերմանական գործընկեր ՕՎԵՆ-ի կողմից իրականացված «ԱՐԵՆԱ. համայնքային թատրոն եւ հանրային արվեստ» երկարաժամկետ ծրագրի շրջանակներում ստեղծված այս մեթոդաբանական ձեռնարկում ընդգրկված է ծրագրի մասնակիցների, խաղաղասիրական գործունեության մեջ արվեստի միջոցների եւ հանրային թանտրոնի կիրառմանը վերաբերող, երկարամյա խաղաղասիրական գործունեության ընթացքում կուտակած փորձն ու քաղած դասերը։ Այլ կերպ ասած՝ ձեռնարկն ստեղծվել է Արենայի խաղաղասիրական ցանցի հակամարտություններում ներգրավված երկրներ ներկայացնող անդամների կողմից համայնքային մակարդակում արվեստի տարբեր տարրերի օգտագործմամբ խաղաղասիրական աշխատանքի փորձի սիստեմատիզացիայի եւ վերլուծության արդյունքում։

Ընտրված օրինակները լավագույնս են ցուցադրում մոտեցումների լայն շրջանակն ու պարզաբանում այն հնարավորությունները, որ արվեստի միջոցները կարող են առաջարկել խաղաղասիրական գործունեությամբ զբաղվողներին։ Ձեռնարկը կհետաքրքրի, օգտակար կարող է լինել, առաջին հերթին, խաղաղասիրությամբ զբաղվող կազմակերպությունների աշխատակազմերի, աշխատակիցների համար, սակայն բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են համայնքային խաղաղասիրական ակտիվիզմով, ցանկանում են այս ոլորտում սեփական նախաձեռնություններով հանդես գալ՝ կարող են ձեռնարկում ներառված օրինակները տեղայնացնել եւ համապատասխանեցնել սեփական տեղական համատեքստին։

Մեթոդաբանական ձեռնարկի ամբողջական տարբերակն՝ անգլերեն լեզվով այստեղ (PDF, 21.7 Mb): Այստեղ կարող եք ներբեռնել ձեռնարը ռուսերեն տարբերակով (PDF, 22 Mb)


Ձեռնարկը տպագրվել է «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության «ԱՐԵՆԱ. համայնքային թատրոն եւ հանրային արվեստ» ծրագրի շրջանակներում։

Ծրագրի գերմանական գործընկերն է՝ «Օվեն» հկ-ն (OWEN – Mobile Akademie für Geschlechterdemokratie und Friedensförderung e.V.)

owen

«ԱՐԵՆԱ. համայնքային թատրոն եւ հանրային արվեստ» ծրագիրն իրականացվում է Գերմանիայի դաշնության արտաքին մշակութային կապերի ինստիտուտի (ifa) “zivik” ծրագրի աջակցությամբ՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության միջոցներով:

02255

aus