ԱՐԵՆԱ. ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ Եւ ԱՐՎԵՍՏԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ

Փետրվարի 13, 2016
Լեզուներ. անգլերեն եւ ռուսերեն
Դիմելու վերջնաժամկետը. 2016թ. ապրիլի 29, ժ. 5։00
Մեկնարկը. 2016թ. հուլիսի 7, ավարտը՝ 2016թ. հուլիսի 16
Դիմել կարող են Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ռուսաստանի Դաշնության եւ 
Ուկրաինայի` 18 տարին լրացած քաղաքացիները

«ԱՐԵՆԱ. համայնքային թատրոն և հանրային արվեստ» եռամյա ծրագիրը մեկնարկել է 2015 թվականին: Այն նպատակ ունի բարելավել և´ տեղական, և´ տարածաշրջանային մակարդակներում խաղաղարար նախաձեռնությունների ազդեցութունը`մշակելով ստեղծագործական և արվեստի գործիքների վրա հիմնված ռազմավարություններ, որոնք արդեն փորձված են, համապատասխանում են տեղային առանձնահատկություններին, ինչպես նաև ունեն միջմշակութային ազդեցություն:

ԱՐԵՆԱՆ ցանց և ապահով հարթակ է ստեղծում քաղաքացիական հասարակության դերակատարների համար Կովկասից, Ռուսաստանի Դաշնությունից և Ուկրաինայից` նպատակ ունենալով ավելի հզորացնել քաղաքացիական հասարակության խմբերին և նրանց խրախուսել համատեղ ռազմավարությունների և մեթոդոլոգիական գործիքների մշակման գործում, որպեսզի նրանք շարունակեն իրենց գործունեությունը` առաջնորդվելով «մի վնասիր» սկզբունքով:

ԱՐԵՆԱ. Խաղաղության և Արվեստի ամառային դպրոցը կկազմակերպվի այս տարի: Այն նախատեսված է ակտիվիստների, անկախ արվեստագետների և ստեղծագործող մարդկանց համար Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից, Ռուսաստանից և Ուկրաինայից: Ծրագրի թիմը կիրականացնի 10-օրյա ամառային դպրոց Վրաստանում 2016 թվականի հուլիսի 7-16-ը: Ամառային դպրոցն ամբողջովին ֆինանսավորվում է ծրագրի շրջանակներում:

Նպատակներ.

  • Ամառային դպրոցը հանդիսանալու է համագործակցության, համատեղ աշխատանքի և սովորելու հարթակ և աջակցելու է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, անկախ արվեստագետների և անհատների:
  • Այն հազվագյուտ հնարավություն կտա Արևելյան գործընկերության երկրների հակամարտություններից տուժած հասարակությունների ներկայացուցիչներին միասին ստեղծել գեղարվեստական աշխատանքներ, որոնք ուղղված կլինեն միլիտարիզացիայի, քարոզչության, անարդարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ ճնշումներին առընչվող խնդիրների դեմ, միտված՝ առավել ժողովրդավար հասարակությունների ձևավորմանը:
  • Ամառային դպրոցի արտադրանքները, ինչպես, օրինակ, պաստառները, կարճ հոլովակները, ֆիլմերը կամ թատերական ներկայացումները, որպես գործիքներ հասանելի կլինեն համայնքներին` նշված խնդիրների վերաբերյալ հանրային քննարկումների կազմակերպման համար:
  • Տարածաշրջանում գործող դոնոր կազմակերպությունները հնարավորություն կունենան հանդիպելու և անմիջանորեն շփվելու հետաքրքիր և ստեղծագործ ակտիվիստների և արվեստագետների հետ՝ ներգրավված այնպիսի դասընթացներում, որոնք կօգնեն նրանց ուսումնասիրել արվեստի օգտագործումը սոցիալական երկխոսության և փոփոխությունների հասնելու համար:

Ո՞վ կարող է մասնակցել

forumՇուրջ 35 անկախ դերակատարներ՝ արվեստագետներ, ֆիլմեր ու մուլտֆիլմեր նկարահանողներ և այլ ստեղծագործ անձինք ամբողջ տարածաշրջանից կմասնակցեն ամառային դպրոցին: Եթե դուք ստեղծագործող եք, բնակվում եք նշված երկրներից որևէ մեկում և հետաքրքրված եք խաղաղասիրությամբ կամ մարդու իրավունքներին առնչվող ակտիվիզմով, ապա ԱՐԵՆԱՆ այն վայրն է, որտեղ կարող եք հանդիպել համախոհների այլ երկրներից ու տարածաշրջաններից:

Ձեր ներգրավվածությունը ծրագրում կօգնի հզորացնել և զարգացնել առաջնորդության կարողություններ, խրախուսել ու ակտիվացնել համայնքի անդամներին, որպեսզի նրանք դառնան ավելի ակտիվ և ներգրավված քաղաքացիներ: Մասնակիցների ընտրության ընթացքում ԱՐԵՆԱ ծրագրի առաջին տարվա մասնակիցների առաջարկությունները հաշվի կառնվեն:

Մասնակիցների ընտրության չափանիշներից մեկն այն է, որ տվյալ անձինք պետք է ընդգրկված լինեն արվեստի կամ ստեղծագործական տարր պարունակող որևէ ծրագրի մեջ, ինչպես, օրինակ, թատրոն, կրեատիվ դիզայն, անիմացիա կամ ֆիլմերի պատրաստում: Մասնակիցները պետք է լինեն առնվազն 18 տարեկան, ներկայացնեն վերը նշված համայնքները: Մեր նպատակն է ունենալ գենդերային հավասարակշռված խումբ:

 Ի՞նչ կլինի ամառային դպրոցից հետո:

sum_partՄասնակիցների միջև փորձի փոխանակման ծրագրեր (երբ մի երկիրը ներկայացնող խումբը ծրագիր է կազմում ԱՐԵՆԱՅԻ մասնակից մեկ այլ երկրում իրականացնելու համար) կկազմվեն, իսկ ամենախոստումնալից, որակյալ երկու ծրագրերը, որոնք կհամապատասխեն ԱՐԵՆԱ ծրագրի նպատակներին, կֆինանսավորվեն: Ամառային դպրոցի այս փուլը հնարավորություններ կտա մասնակիցներին սովորել միմյանցից և աջակցել իրար, փոխանցել նոր թատերական գիտելիքներ և ավելի ամուր կապեր հաստատել համախոհ դերակատարների հետ: Տվյալ փուլի հիմնական նպատակն է օգնել մասնակիցներին ուսումնասիրել և վերլուծել տարբեր երկրներում տեղի ունեցող սոցիալական և քաղաքական զարգացումները, որպեսզի ստեղծվի հարթակ, որտեղ խաղաղասեր ակտիվիստները կմշակեն համատեղ ռազմավարություններ:

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք գրել Արմինե Զաքարյանին՝ [email protected] կամ զանգահարել + 374 (55) 820532 հեռախոսահամարով:

Կից հղումով կարելի է գտնել մասնակցության հայտի ձեւը

ԱՐԵՆԱ. Խաղաղության և Արվեստի ամառային դպրոց (Անգլերեն լեզվով, PDF, 1,34 Mb)

Летняя школа Мира и Искусства «Арена» (на русском языке, PDF, 1,34 Mb)

Ծրագրի գերմանական գործընկերն է՝ «Օվեն» հկ-ն (OWEN – Mobile Akademie für Geschlechterdemokratie und Friedensförderung e.V.)

owen

«ԱՐԵՆԱ. համայնքային թատրոն եւ հանրային արվեստ» ծրագիրն իրականացվում է Գերմանիայի դաշնության արտաքին մշակութային կապերի ինստիտուտի (ifa) “zivik” ծրագրի աջակցությամբ՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության միջոցներով:

02255

aus