«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը IKV Pax Christi նիդեռլանդական կազմակերպության աջակցությամբ իրականացվող իր «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին»երկամյա ծրագրի շրջանակներում հանդես եկավ այս գրքույկի տպագրման նախաձեռնությամբ: Սույն վերլուծությունը պատրաստված է ՀՀ բանակում կատարված սպանությունների, դրանցով կատարված նախաքննության ու դատաքննության ընթացքում թույլ տրված խախտումների, սպանությունների՝ հանցավոր ճանապարհով կոծկումների հիմնական մեխանիզմների մասին, հիմնված է բանակային 22 գործերի ուսումնասիրության վրա, որոնց նկարագրությունները տրված են վերլուծության վերջում՝ ներփակված հավելվածում: