«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ» ՄԱՍԻՆ

peace_dialogue

«Խաղաղության երկխոսությունը» ոչ կրոնական, ոչ քաղաքակական հասարակական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2009 թվականին, Հայաստանում:

Տեսլական. Կազմակերպությունը միավորում է Արևելյան գործընկերության երկներում, Ռուսաստանում և Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող փորձառու իրավապաշտպաննեին ու խաղաղության կառուցման ուղղությամբ ակտիվ գործունեություն ծավալող ակտիվիստներին` ժողովրդավարացման և հակամարտությունների խաղաղ կարգավորման գործընթացներում քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունը խթանելու նպատակով:

Առաքելություն. Ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում բազմաշերտ երկխոսության ձևավորման միջոցով կոնֆլիկտային և հետկոնֆլիկտային հասարակություններում կազմակերպությունը ձգտում է նպաստել՝

  • խաղաղասիրական շարժման ու խաղաղության մշակույթի ձևավորմանը,
  • մարդու իրավունքների և ժողովրդավարական արժեքների նկատմամբ հարգանքի ձևաորմանը,
  • ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ու հզորացմանը:

Ռազմավարական նպատակներ. «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության միջոցառումներն ու ծրագրերը, հիմնականում, ուղղված են`

  • քաղաքացիական խաղաղասիրական ներուժի զարգացմանը,
  • մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանը,
  • պետական մարմինների կողմից հանրային նշանակություն ունեցող որոշումների կայացման գործընթացներում քաղաքացիական վերահսկողության սահմանմանը,
  • քաղաքական եւ քաղաքացիական գործընթացներում կանանց եւ տղամարդկանց հավասար մասնակցության հնարավորությունների ապահովմանը,
  • քաղաքացիական խաղաղասիրական նախաձեռնությունների աջակցությանը,
  • հակամարտությունների արդյունքում տուժածների շահերի պաշտպանությանը: