«ՍՎԵՆ» (Տեսանյութ)

Փետրվարի 01, 2013

«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության աշխատակազմը, փոքր-ինչ ուշացումով, հերթական անիմացիոն աշխատանքն է ներկայացնում: Մուլտֆիլմը՝ «ՍՎԵՆ» վերտառությամբ, նախատեսվում էր ավարտին հասցնել նախորդ տարեվերջին, սակայն այս անգամ այն 3D ձեւաչափով է նկարահանված, ինչի պատճառով աշխատանքները բավական ժամանակատար էին:

Այն նպատակ ունի առավել ակնհայտ, խորհրդանշական կերպով, փոքր-ինչ պարզեցված վերհանելու յուրաքանչյուր երկրում առկա քարոզչության, պրոպագանդայի խնդիրը: Նախատեսվում է շարունակել այս շարքը՝ նկարահանելով նաեւ մուլտֆիլմի երկրորդ մասը, որը, ենթադրվում է, նվիրված կլինի ոչ թե հեռուստատեսային, այլ տպագիր մամուլի մեքենայություններին:

«ԽԵ» աշխատակազմը մտադիր է, երկրորդ մասի վրա աշխատանքների ավարտից հետո, հաջորդ մասերի համար գաղափարի մրցույթ հայտարարելու, որպեսզի յուրաքանչյուրը հնարավորություն ունենա առաջարկելու իրեն մտահոգող խնդիրը:

Մաղթում ենք բարի դիտում:

owenԾրագրի գերմանական գործընկերն է՝ «Օվեն» հկ-ն (OWEN – Mobile Akademie für Geschlechterdemokratie und Friedensförderung e.V.)

«Տեսնե’նք, ընտրե’նք, փոխե’նք…» ծրագիրն իրականացվում է Գերմանիայի դաշնության արտաքին մշակութային կապերի ինստիտուտի (ifa) “zivik” ծրագրի աջակցությամբ՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության միջոցներով:

02255

aus