ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՐԱՎԵՐ

Հունվարի 15, 2018
12238145_1687930251418470_6316389468006047294_o

Peace Dialogue

«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը հայտարարում է մարդու իրավունքների բաժնում ծրագրերի համակարգողի օգնականի թափուր աշխատատեղի համար մրցույթ։

Աշխատանքային ժամեր լրիվ դրույքով  (շաբաթական 40 ժամ)

Տեւողությունը – մինչեւ 2018թ. վերջը՝ երկարաձգման հնարավորությամբ

Աշխատանքի վայրը – Վանաձոր, Հայաստան

Փորձաշրջան – մեկ ամիս

Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը ս. թ. հունվարի 30-ն է։

Աշխատանքի նկարագիր

Օժանդակում է մարդու իրավունքների ուղղությամբ ծրագրերի համակարգողի աշխատանքներին։ Կապ է պաշտպանում մարդու իրավունքների ուղղությամբ ծրագրերում ներգրավված փորձագետների, փաստաբանների, շահառուների հետ։

Պարտականություններ

  • Գործունեության ոլորտի հետ կապված օրենսդրական եւ ենթաօրենսդրական ակտերի, միջազգային փաստաթղթերի ուսումնասիրություն
  • Իրավաբանական խորհրդատվություն կազմակերպության շահառուներին, անհրաժեշտության դեպքում՝ նրանց շահերի ներկայացում նախաքննության եւ դատաքննության փուլերում
  • Աջակցում է մարդու իրավունքների ուղղությամբ «Խաղաղության երկխոսությունում» կամավորական հիմունքներով ներգրավված անհատների կարողությունների զարգացմանը, կազմակերպության գործունեության մեջ նրանց ներգրավմանը
  • Մասնակցում է կազմակերպության կողմից իրականացվող այլ նախաձեռնություններին եւ միջոցառումներին
  • Մասնակցում է կազմակերպության ռազմավարական փաստաթղթերի մշակմանը
  • Մասնակցում է կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերին ու նախաձեռնություններին
  • Մասնակցում է Հայաստանում կամ արտերկրում իրականացվող մասնագիտական կարողությունների եւ հմտությունների զարգացմանն ուղղված դասընթացների եւ վերադառնալուց հետո ներկայացնում հաշվետվություն քաղված դասերի մասին կամ կազմակերպության աշխատակազմի համար կազմակերպում է դասընթացի բովանդակությունից բխող տեղեկատվական հանդիպում

Պահանջվող հմտություններ եւ որակավորում

  • Բարձրագույն իրավաբանական կրթություն (հնարավոր է նաեւ իրավաբանական ֆակուլտետի բարձր կուրսերի ուսանող լինել)
  • Հայերենի գերազանց իմացություն (ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը ցանկալի է եւ կդիտվի որպես առավելություն)
  • Հաղորդակցման հմտություններ;
  • Թիմում աշխատելու կարողություն;
  • Համակարգչային հմտություններ (Word, Excel)

Հնարավոր է արտաժամյա կամ ոչ նորմավորված ժամանակացույցով աշխատանք։

Հետաքրքրված թեկնածուներն իրենց ինքնակենսագրականները կարող են ուղարկել mailbox@peacedialogue.am հասցեով մինչեւ ս. թ. հունվարի 30-ը կամ ներկայացնել «Խաղաղության երկխոսության» գրասենյակ՝ Մյասնիկյան 12, բն. 40:

Հեռ.՝ +374 (322) 21340;

Բջջ.՝ +374 (55) 820 632