«ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ». ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ԽԱՂ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Նոյեմբերի 07, 2018
Այսուհետ երեխաների համար նորարական ուսուցման միջոցով լայն հորիզոններ բացող, 1 մլն 107 հազար օգտատեր ունեցող DASARAN.AM կրթական կայքի «Ես գիտեմ․ Բանակ և իրավագիտություն» խաղում կավելանա «Մարդու իրավունքները զինված ուժերում» բաժինը: Խաղի այս բաժինն իրենից ներկայացնում է հարցեր եւ ճիշտ պատասխանի տարբերակներ առաջարկող մի խաղ, որի միջոցով ապագա զորակոչիկները կարող են ընդլայնել գիտելիքները զորակոչվելիս եւ զինված ուժերում ծառայելիս իրենց ունեցած իրավունքների մասին:
© 2018. ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄԸ՝  «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ

Հարգելի բարեկամներ,

Այսուհետ երեխաների համար նորարական ուսուցման միջոցով լայն հորիզոններ բացող, 1 մլն 107 հազար օգտատեր ունեցող DASARAN.AM կրթական կայքի «Ես գիտեմ․ Բանակ և իրավագիտություն» խաղում կավելանա «Մարդու իրավունքները զինված ուժերում» բաժինը: Խաղի այս բաժինն իրենից ներկայացնում է հարցեր եւ ճիշտ պատասխանի տարբերակներ առաջարկող մի խաղ, որի միջոցով ապագա զորակոչիկները կարող են ընդլայնել գիտելիքները զորակոչվելիս եւ զինված ուժերում ծառայելիս իրենց ունեցած իրավունքների մասին: Առաջարկվող 7 հարցերին պատասխանելով՝ աշակերտները հնարավորություն են ունենում տեսնել ճիշտ պատասխանները եւ յուրաքանչյուր հարցի վերաբերյալ մեկնաբանություններ, այն է՝ հղում դեպի օրենքի կոնկրետ հոդվածը, որով կարգավորվում են հարցերում բարձրացվող խնդիրները:

Ուրախությամբ նշենք, որ խաղի այս բաժնի հարցերը կազմվել են «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի կողմից մշակված «Մարդու իրավունքները զինված ուժերում» ուղեցույցի հիման վրա:

Բացի այդ, DASARAN.AM – ի «Հանրագիտարանում» ավելացվել է նույն ուղեցույցի նյութերի հիման վրա պատրաստված «Իմ իրավունքները զինված ուժերում» բաժինը, որտեղ դպրոցականները կարող են ծանոթանալ զինվորական ծառայության հետ կապված կարգերի, օրենքների եւ իրենց իրավունքների հետ, որոնք էջում համակարգված են հանրագիտարանի տրամաբանությամբ:

DASARANՎերը նշված գործողություններն իրականացվել են «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի «Նախազորակոչային տարիքի երիտասարդների իրազեկում ԶՈւ-ում մարդու իրավունքների թեմայի շուրջ» ծրագրի շրջանակներում DASARAN.AM – ի հետ համագործակցությամբ:


US Embassy in Armenia
Ծրագիրն իրականացվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:
Տեսակետները, կարծիքներն ու եզրակացությունները հեղինակներինն են եւ պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ պետդեպարտամենտի դիրքորոշումները։