Հայտարարություններ

ՀՀ Արդարադատության նախարարության կողմից դիմումների և փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում «Խաղաղության երկխոսություն»-ը ընգրկվել է 2023-2025թթ. Գործողությունների ծրագրի Համակարգող խորհրդի կազմում:
«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ» ԸՆԴԳՐԿՎԵՑ ՄԻՊ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԽՈՂ 2023-2025ԹԹ. ԳԾ-Ի ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՈՒՄ
Փետրվարի 07, 2024

ՀՀ Արդարադատության նախարարության կողմից դիմումների և փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում «Խաղաղության երկխոսություն»-ը ընգրկվել է 2023-2025թթ. գործողությունների ծրագրի համակարգող խորհրդի կազմում: Հարկ է նշել, որ կազմակերպությունը ներգրավված էր նաև նախորդ`ՄԻՊ ազգային ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագրի համակարգող խորհրդի կազմում:

Ավելին

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ «ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ …

Ապրիլի 01, 2020
Photo by Matthew Henry

Համատեղ | Հայտարարություններ

Ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՉԵՂԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Մարտի 20, 2020
Martina Heiduczek

Հայտնում ենք, որ մարտ, ապրիլ և հունիս ամիսներին նախատեսվող դասընթացները կչեղարվեն, պայմանավորված ՀՀ-ում կորոնավիրուսի հետ կապված արտակարգ դրության հայտարարմամբ: Հայցում ենք բոլոր դիմորդների ներողամտությունը եւ հայտնում, որ դասընթացների վերսկսման դեպքում նախևառաջ կուսումնասիրվեն արդեն իսկ հավաքագրված հայտադիմումները, որից հետո անպայման կապ կհաստատենք դիմումատուների հետ:

#CORONA19

Ավելին

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ ԱՐՄԱՏԱԿԱՆ, ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ Եւ ՀՐԱՏԱՊ

Փետրվարի 28, 2020

2018թ․ հեղափոխության շարժիչ ուժն արդարության և արժանապատվության, ժողովրդի իշխանության վերականգման ցանկությունն էր, որը բխում էր սոցիալական արդարության համակարգային և համատարած բացակայությունից: Ընտրական իրավունքի խեղաթյուրման, հանրային շահի քողի տակ սեփականության իրավունքի ոտնահարման, խոշտանգումներից ու ոստիկանական կամայականություններից զերծ մնալու ու կրթական իրավունքների զանգվածային ոտնահարումների պայմաններում արդարադատությունը հասանելի չէր ՀՀ քաղաքացիների համար:

Ավելին

ՄԵԴԻԱ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Փետրվարի 22, 2020
Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը Լոռու մարզի 16-25 տարեկան երիտասարդներին հրավիրում է մասնակցելու «Խաղաղության երկխոսության» և իր գործընկերների կողմից իրականացվող ժողովրդավարական արժեքների ամրապնդմանն ուղղված մեդիադասընթացի, որի արդյունքում մասնակիցները ձեռք կբերեն համայնքում առկա խնդիրներն ու կարիքները վերլուծելու, սոցիալական տեսահոլովակներ պատրաստելու կարողություններ եւ հմտություններ։ Դասընթացը բաղկացած է այս տարվա մարտին, ապրիլին և հունիսին «Խաղաղության երկխոսություն» հկ-ի գրասենյակում (ք․ Վանաձոր, Մյասնիկյան 12/40) կայանալիք 3 աշխատանքային հանդիպումից։

Եթե 16-25 տարեկան եք, բնակվում եք Վանաձոր քաղաքում կամ հարակից բնակավայրերում, և ցանկանում եք ձեռք բերել տեսանկարահանման ու խմբագրման (վիդեոմոնտաժ) հմտություններ, ծանոթանալ սոցիալական գովազդների ստեղծման եղանակներին, բարձրաձայնել համայնքի խնդիրները և դրանց լուծմանն ուղղված աշխատանքներում գործուն մասնակցություն ունենալ, ձեռք բերել հմտություններ, որոնք ձեզ հետագայում ավելի պահանջված կդարձնեն աշխատաշուկայում, ապա ԴԻՄԵ՛Ք։

Ավելին

Մահացել է CMI-ի գործադիր տնօրեն Թուիյա Թալվիտիեն

Հունվարի 04, 2020
Լուսանկարում ՝ Թուիյա Թալվիտիեն: Աղբյուրը ՝ CMI (www.cmi.fi)

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի թիմն իր անկեղծ ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում CMI- ի թիմին և Տուիյայի ընտանիքին, ընկերներին և գործընկերներին:

Լուսանկարում ՝ Թուիյա Թալվիտիեն: Աղբյուրը ՝ CMI (www.cmi.fi)

Ավելին