Հայտարարություններ

ՀՀ Արդարադատության նախարարության կողմից դիմումների և փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում «Խաղաղության երկխոսություն»-ը ընգրկվել է 2023-2025թթ. Գործողությունների ծրագրի Համակարգող խորհրդի կազմում:
«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ» ԸՆԴԳՐԿՎԵՑ ՄԻՊ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԽՈՂ 2023-2025ԹԹ. ԳԾ-Ի ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՈՒՄ
Փետրվարի 07, 2024

ՀՀ Արդարադատության նախարարության կողմից դիմումների և փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում «Խաղաղության երկխոսություն»-ը ընգրկվել է 2023-2025թթ. գործողությունների ծրագրի համակարգող խորհրդի կազմում: Հարկ է նշել, որ կազմակերպությունը ներգրավված էր նաև նախորդ`ՄԻՊ ազգային ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագրի համակարգող խորհրդի կազմում:

Ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հունվարի 06, 2022
Պահանջում ենք ՀՀ կառավարությունից՝ ողջամիտ լինել իր որոշումներում և ձեռնպահ մնալ Հայաստանի վարկանիշը վտանգի ենթարկելուց, օկուպանտի կարգավիճակում հայտնվելուց և՝ վտանգի չենթարկել Ղազախստանում էթնիկ հայերի ճակատագիրը։ Պահանջու՛մ ենք ՀՀ կառավարությունից ձեռնպահ մնալ Ղազախստան զորամիավորումներ ուղարկելուց:

2018-ին Հայաստանի ժողովուրդը մերժել է բռնապետությունը և ժողովրդավարության ամրապնդման ուղի ընտրել։ Հնարավոր է, որ Հայաստանի իշխանությունը, պետության անվտանգության խոցելի վիճակով պայմանավորված, օգտագործվում է ավտորիտար երկրների ակումբի կողմից, սակայն սա ոչ մի կերպ չի արդարացնելու նրա անհեռատես վարքագիծը և կասկածի տակ է դնելու ժողովրդավարական պետությունների ընտանիքում գտնվելու նրա մտադրությունը։

Պահանջում ենք ՀՀ կառավարությունից՝ ողջամիտ լինել իր որոշումներում և ձեռնպահ մնալ Հայաստանի վարկանիշը վտանգի ենթարկելուց, օկուպանտի կարգավիճակում հայտնվելուց և՝ վտանգի չենթարկել Ղազախստանում էթնիկ հայերի ճակատագիրը։

Պահանջու՛մ ենք ՀՀ կառավարությունից ձեռնպահ մնալ Ղազախստան զորամիավորումներ ուղարկելուց:

Ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հուլիսի 30, 2021
UN Security Council

2020թ․ նոյեմբերի 9-ի՝ հրադադարի մասին Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների հայտարարությունից ի վեր ադրբեջանական ագրեսիան ՀՀ հետ սահմանի երկայնքով չի դադարում։ Այսպես․ ադրբեջանական զինված ուժերն ապօրինի կերպով ներխուժել և տեղակայվել են ՀՀ ինքնիշխան տարածքում, պարբերաբար կրակում են Հայաստանի Հանրապետության մի շարք գյուղերի և բնակավայրերի ուղղությամբ, խաթարում բնակիչների անդորրը և առօրյան, իրական վտանգ ստեղծում քաղաքացիական բնակիչների կյանքի և առողջության համար, վնաս պատճառում նրանց գույքին, փորձեր են իրականացնում քաղաքացիական բնակչությանն ապօրինի կերպով ազատությունից զրկելու, սպառնում հրազենով, զբաղվում են անասնագողությամբ, իրականացնում մի շարք այլ ապօրինի գործողություններ։

Ավելին

ՔՀԿ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՌԱԿՈՂՄ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Մայիսի 22, 2021
Հետպատերազմյան շրջանում հայ-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցող իրադարձությունների և անվտանգային խնդիրների լուծման վերաբերյալ ՀՀ կառավարության և պետական այլ մարմինների կողմից հանրությանը չի տրամադրվել ճշգրիտ տեղեկատվություն՝ հանգեցնելով ապատեղեկատվության և կեղծ լուրերի տարածմանը, ինչն առավել խոցելի է դարձրել հանրությանը և արդարացիորեն խորացրել անվստահությունը պետական հաստատությունների և իշխող քաղաքական ուժի նկատմամբ:

Հայաստանի Հանրապետությունում արտաքին քաղաքականության գաղտնի գործընթացները բազմիցս են մարտահրավերներ ստեղծել մեր պետության համար: Այս արատավոր պրակտիկային պետք է վերջ տրվի, և հետայսու որևէ կառավարություն և քաղաքական ուժ չպետք է շրջանցի ժողովրդին և ընդունի պետության համար ճակատագրական և անդառնալի որոշումներ՝ նեղ անձնական կամ խմբակային շահերից ելնելով:

Ավելին

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՆ ՄԱՍԻՆ

Մայիսի 16, 2021
Image: Crown Copyright 2018

2021 թվականի մայիսի 12-ից Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը, խախտելով պետական սահմանը և ՄԱԿ-ի կանոնադրությունը, ներխուժել են Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածք՝ որոշ հատվածներում խորանալով մինչև 3․5 կիլոմետր: Նշված տարածքի՝ Հայաստանի Հանրապետության անվիճելի մաս լինելը հաստատված է ոչ միայն պաշտոնական Երևանի հրապարակած տեղեկությունների, այլև անկախ լրատվամիջոցների փաստահենք հրապարակումներով:

Ավելին

ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻՑ

Օգոստոսի 12, 2020
Բելառուսուհիները հավաքվում են ի պաշտպանություն տուժած ցուցարարների

Լիարժեք համերաշխություն հայտնելով Բելառուսի ժողովրդին` մենք ողջունում ենք նրանց ուժեղ կամքը, ոգին և պատրաստակամությունը՝ պաշտպանելու սեփական իշխանություն ընտրելու իրենց լեգիտիմ իրավունքը, վերականգնելու իրենց արժանապատվությունը, իրավունքներն ու արդարությունը։

Ավելին