Գործունեություն
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ 1-ԻՆ ՏԱՐԵԴԱՐՁԸ. ՆՊԱՍՏԵԼՈՎ ՄԱՐԴՈՒ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ Եւ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆԸ
2024թ. մարտի 14-ին Երևանում հրավիրվեց կլոր սեղան քննարկում, որին ներկա էին Հայաստանում Եվրոպական միության առաքելության (ՀԵՄԱ) ղեկավար դոկտոր Մարկուս Ռիտերը, նրա թիմը և Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության Հայաստանի ազգային պլատֆորմի (ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ) ներկայացուցիչները։ Այս հանդիպումը նախաձեռնել էր «Խաղաղության երկխոսություն» ՀԿ նախագահ և ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ-ի ազգային համակարգող Էդգար Խաչատրյանը՝ Հայաստանում Եվրոպական միության առաքելության թիմի աջակցությամբ:
ԲԱՐԴ ՀԱՄԱՏԵՔՍՏԵՐՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԽԱՂԱՂԱՇԻՆԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ
«ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ Եւ ԵՍ» ԴԱՍԸՆԹԱՑ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Միջոցառմանը մասնակցում էին 15-18 տարեկան 14 երիտասարդներ սահմանամերձ Սյունիքի, Տավուշի, Գեղարքունիքի, ինչպես նաև Լոռու մարզերի տարբեր համայնքներից և Երևան քաղաքից։ Քննարկման նպատակն էր հնարավորություն ընձեռել մասնակիցներին իրենց հասակակիցների հետ քննարկելու տարածաշրջանի պատմության վերաբերյալ իրենց ընկալումները, ինչպես նաև տեղի ունեցած և այժմ ընթացող իրադարձություններին առնչվող իրենց անձնական և հավաքական հիշողություններն ու դրանք մյուսներին փոխանցելու ուղիները։
ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ Եւ ԴՐԱՆՑ ԼՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ. ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
2021 թվականի հոկտեմբերի 23-24-ին Ծաղկաձորում կայացավ «Պաշտպանական ոլորտում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարությունից բխող 2020-2022 թթ. գործողությունների ծրագրի իրականացման առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները» խորագիրը կրող հանրային քննարկում: Միջոցառումն իրականացվեց «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության կողմից՝ ՀՀ արդարադատության և ՀՀ պաշտպանության նախարարությունների հետ համագործակցությամբ:
«ԽԵ»-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀՕԳՈՒՏ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՆՁՎԵՑ 2.520.157 ՀՀ ԴՐԱՄ
«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության աջակցությամբ 2021 թվականի հոկտեմբերի 07-ին թիվ ՎԴ/1362/05/18 վարչական գործով կայացված վճռի հիման վրա ՀՀ պաշտպանության նախարարությունից հարկադիր կատարման միջոցով հօգուտ քաղաքացի Ա.Ս.-ի բռնագանձվեց 2.520.157 ՀՀ դրամ գումար:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ «ԿՈՆՏԱԿՏ 2.0» ԾՐԱԳՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՄԲ
Սեպտեմբերի 14-15-ին «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության գրասենյակում «Կոնտակտ 2.0» ծրագրի շրջանակներում կայացավ հերթական աշխատանքային հանդիպումը Լոռու մարզի համայնքներից և Արցախից ժամանած երիտասարդների հետ:
ԲԱՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ և ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԽԹԱՆՈՒՄ
Միջոցառումն ուղղված էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության ծագման պատճառների, 44-օրյա պատերազմի արդյունքում տարածաշրջանում առաջացած ճգնաժամի և վերջինիս հաղթահարման հնարավոր ուղիների վերաբերյալ հանրային երկխոսության ձևավորմանն ուղղված մեթոդաբանության մշակմանը և կատարելագործմանը: