Գործունեություն
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ 1-ԻՆ ՏԱՐԵԴԱՐՁԸ. ՆՊԱՍՏԵԼՈՎ ՄԱՐԴՈՒ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ Եւ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆԸ
2024թ. մարտի 14-ին Երևանում հրավիրվեց կլոր սեղան քննարկում, որին ներկա էին Հայաստանում Եվրոպական միության առաքելության (ՀԵՄԱ) ղեկավար դոկտոր Մարկուս Ռիտերը, նրա թիմը և Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության Հայաստանի ազգային պլատֆորմի (ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ) ներկայացուցիչները։ Այս հանդիպումը նախաձեռնել էր «Խաղաղության երկխոսություն» ՀԿ նախագահ և ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ-ի ազգային համակարգող Էդգար Խաչատրյանը՝ Հայաստանում Եվրոպական միության առաքելության թիմի աջակցությամբ:
ԲԱՐԴ ՀԱՄԱՏԵՔՍՏԵՐՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԽԱՂԱՂԱՇԻՆԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԽՈՂ 2023-2025ԹԹ. ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ-Ի ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ
Ի պատասխան Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից օգոստոսի 30-ին հրապարակված հանրային հարցմանը` հանդես գալ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող նոր 2023-2025թթ. գործողությունների ծրագրի վերաբերյալ առաջարկություններով, «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը ներկայացրել է 24 կետից բաղկացած առաջարկությունների փաթեթ:
ԱՆՎՏԱԳԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
2022թ.-ին հունիսի 1-ին և 2-ին Երևանում տեղի ունեցան անվտանգային ոլորտի ժողովրդավարական վերահսկողության թեմային նվիրված երկու աշխատանքային քննարկում: Միջոցառումները կայացան նիդերլանդական «Անվտանգության հետազոտությունների եվրապական կենտրոնի» (CESS) և հայաստանյան «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Անվտագային ոլորտի մասնակցային վերահսկողության զարգացումը» (DIOS) ծրագրի շրջանակներում:
ԻՐԱՎԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԶՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻՆ
«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը հայտարարում է 2022 թվականի ամառային զորակոչի անցկացման ընթացքում զորակոչիկների իրավունքների պաշտպանությանն աջակցելու պատրաստակամության մասին։
ԿԱՅԱՑԱՎ «ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ» ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԲԵՌԼԻՆՅԱՆ ՓՈՒԼԸ
Ապրիլի 16-23-ին Բեռլինում կայացավ «Լրագրությունն առանց սահմանների» մշակութային փոխանակման ծրագրի հերթական փուլը։ Ծրագիրը 2020թ.-ից ի վեր հակահամաճարակային նկատառումներով անց էր կացվում առցանց տարբերակով, և 2022թ.-ի այս միջոցառումը հանդիսանում է առաջին կենդանի շփմամբ փոխանակումը։ Հանդիպմանը ներկա էին Հայաստանը, Գերմանիան և Ֆրանսիան ներայացնող ութական մասնակիցներ, ովքեր հիմանականում դպրոցականներ են և ակտիվորեն մասնակցում են համայնքային կյանքին։
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆԸ Եւ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԺՆԵւՈՒՄ
«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության ղեկավար Էդգար Խաչատրյանը մասնակցեց 2022 թվականի ապրիլի 25-28-ին Ժնևում կայացած «Անվտանգության ոլորտի կառավարումը և բարեփոխումը. անվտանգության ոլորտի գործուն վերահսկողության ապահովումը» խորագրով միջոցառմանը, որն իրականացվեց Անվտանգության ոլորտի կառավարման ժնևյան կենտրոնի` «DCAF» կողմից: